Սյունահորատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սյունահորատում, պտտական հորատում, որի դեպքում ապարի քայքայումը կատարվում է ոչ թե հորատախորշի ամբողջ մակերևույթով, այլ օղաձև տարածությամբ՝ կեռնի ձևով պահպանելով ապարի ներսի մասը։ Ապարի քայքայված մասնիկները հեռացվում և մակերևույթ են դուրս բերվում լվացող հեղուկով, որը հորատման պոմպով մղվում է հորատման խողովակների սյունաշարի մեջ։ Կեռնը պարբերաբար սեպապնդում, անջատում են հորատախորշից և բարձրացնում մակերևույթ։ Սյունահորատում լինում է ուղղաձիգ, թեք, բազմախորշ և այլն։ Որպես կանոն Սյունահորատում կիրառում են կարծր օգտակար հանածոների հետախուզության ժամանակ, ինչպես նաև ինժեներական-երկրաբանական հետախուզություններ կատարելիս։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 473