Սլավիկ Սուրենի Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլավիկ Սուրենի Աբրահամյան
հունիսի 26, 1966(1966-06-26) - հունվարի 4, 1993(1993-01-04) (26 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Գյունե Ճարտար, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Գևորգավան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սլավիկ Աբրահամյան (հունիսի 26, 1966(1966-06-26), Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հունվարի 4, 1993(1993-01-04), Գևորգավան, Մարտունու շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավիկ Աբրահամյանը ծնվել է 1965 թ. հունիսի 26-ին Մարտունու շրջանի Գյունե Ճարտար գյուղում։ Ստացել է միջնակարգ կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում։

Արցախյան շարժմանը մասնակցել է 1991 թվականից։ Մասնակցել է Վերին Վեյսալիի, Ղարադաղլուի, Մարտակերտի շրջանի, Խոջավենդի համար մղված մարտերին։ Զոհվել է 1993 թ. հունվարի 4-ին Գևորգավանում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության Համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ճարտարի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]