Սլավիկ Մարդիի Աբրահամյան
Սլավիկ Մարդիի Աբրահամյան | |
---|---|
հունիսի 14, 1972 - մարտի 3, 1994 (21 տարեկան) | |
Ծննդավայր | Թաղուտ, Հադրութի շրջան |
Մահվան վայր | Սեիդամեհդլի |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Սլավիկ Աբրահամյան (հունիսի 14, 1972, Թաղուտ, Ադրբեջան - մարտի 3, 1994, Աշագի Սեիդահմեդլի, Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սլավիկ Աբրահամյանը ծնվել է 1972 թ. հունիսի 14-ին Հադրութի շրջանի Թաղուտ գյուղում։ Ավարտել է տեղի 8-ամյա, իսկ այնուհետև Տողի միջնակարգ դպրոցները։ 1990-92 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո մասնակցել է Արցախյան շարժմանը։ Սկզբում անդամագրվել է Տողի ինքնապաշտպանական ջոկատին, այնուհետև ծառայել Հադրութի N զորամասի 4-րդ գումարտակում։ Մասնակցել է Տող, Հողեր, Ղաջար, Գովշաթլի գյուղերի, Ֆիզուլու եւ Ջաբրայիլի շրջանների ազատագրմանը։ Զոհվել է 1994 թ. մարտի 3-ին ականի պայթյունից Սեիդահմեդլի գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Թաղուտի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սլավիկ Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.