Սինկոպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սինկոպա կամ սինկոպ,եզր, որ կարող է վերաբերել՝

  1. Անտիկ քերականության մեջ՝ բառի անշեշտ վանկի կամ ձայնավորի զեղչվելը։
  2. Երաժշտության մեջ՝ տակտի տևողությունների այնպիսի հաջորդականությունը, որի դեպքում ռիթմական շեշտը չի համընկնում մետրականին։ Առավել բնորոշ ձևն այն է, երբ տակտի թույլ մասում սկսված հնչյունը հաջորդ, նրանից ուժեղ մասում շարունակվում է, և դրա հետևանքով թույլ մասում գոյացած ռիթմական շեշտը ուժեղ մասի մետրական շեշտին գերազանցում է (տեղի է ունենում մետրական շեշտի կարծեցյալ զեղչում)։ Սինկոպան ռիթմական դինամիկ միջոց է։ Մեղեդիի մոտիվային կառուցվածքը հակադրելով տակտային բաժանմանը՝ այն նաև նպաստում է մեղեդիական գծի միաձուլությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png