Սինկլինորիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սինկլինորիում,խոշոր սինկլինալային ստրուկտուրա, որը բարդացված է մանր ծալքերով (անտիկլինալներ, սինկլինալներ, ֆլեքսուրաներ) և խզումնային խախտումներով։ Ս․, համեմատած անտիկլինորիումի հետ, ունի ավելի պարզ ծալքավոր կառուցվածք։ Նրա կազմում մասնակցում են միջանկյալ, ընդհատվող և լրիվ ծալքավոր ձևեր։ Սինկլինորիում հիմնականում առաջանում է երկրագնդի գեոսինկլինալային մարգերի կամ նրանց առանձին մասերի ինվերսիայի ժամանակ, երբ կատարվում է նշված տեղանքի ապարների ծալքավորություն, ինչպես նաև ինտրագեոանտիկլինալի իջեցման, ճկնաժամանակ, և երկրակեղևի այնպիսի խոշոր ճկվածքներում, որոնք տեկտոնական մի ամբողջ ցիկլում ունեցել են իջեցման տենդենց։ Սինկլինորիում խոշոր խզումնային խախտումներ առաջանում են ծայրամասերում, իսկ կենտրոնում նրանք համարյա բացակայում են։ Պայմանավորված ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններով՝ հաճախ Սինկլինորիումի կազմում նկատվում է աններ դաշնակ ծալքավորություն։ ՍՍՀՄ տարածքում են գտնվում Կուրի, Ֆերգանայի, Սևան-Շիրակի և այլ Սինկլինորիներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png