Սիլֆրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլֆրայի ճեղքվածք

Սիլֆրա (իսլ.՝ Silfra), ռիֆտ Իսլանդիայի Թինգվեդլիր ազգային արգելոցի Թինգվադլավատն լճում։ Այն Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիական սալերի միջև գտնվող սահմանի մի մասն է[1]։

Սիլֆրան և Թինգվեդլիրի հովիտը ձևավորվել են եվրասիական և հյուսիսամերիկյան սալերի տեկտոնական հաջորդական տեղաշարժերի արդյունքում։ Ամեն տարի սալերը միմյանցից 2 սմ հեռանում են, ինչը ճնշում է ստեղծում սալերի և բարձր շերտերի միջև։ Ճնշումը թուլանում է հզոր երկրաշարժերի հետևանքով, որոնք տեղի են ունենում մոտավորապես տասը տարին մեկ։ Նման երկրաշարժերի ժամանակ Թինգվեդլիրի հովտում առաջանում են ճաքեր և ճեղքեր։ Սիլֆրան ամենամեծ ճեղքերից է և գտնվում է Թինգվադլավաթն լճի եզրին։ Սիլֆրայի քարանձավները նույնպես առաջացել են երկրաշարժերի արդյունքում։

Թինգվադլավաթն լճից մոտ 50 կմ հյուսիս գտնվում է Իսլանդիայի մեծությամբ երկրորդ սառցադաշտը՝ Լաունգյոկուդլը։ Նախկինում հալվող սառցադաշտի ջրերը գետով հոսում էին լիճ։ Մի քանի հազար տարի առաջ, Սկյալդբրեյդուր հրաբխի ժայթքումից հետո, լավայի հոսքերը լցվել են գետի հունը, որից հետո սառցադաշտային ջուրը ներթափանցում է գետնի տակ՝ կարծրացած ծակոտկեն լավայի միջով։ Այսպիսով 30-50 տարի է պահանջվում, որպեսզի ջուրը 50 կմ ճանապարհ անցնելով, հասնի Թինգվադլավաթն լիճը, ինչից հետո այն դառնում է պիտանի խմելու համար։

Սիլֆրայի մաքուր, զով ջրերը գրավում են սուզորդներին։ Ամենամեծ խորությունը 63 մ է, տեսանելիությունը՝ 100 մ-ից ավելի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Сильфра (Silfra)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]