Սափրիչ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սափրիչ», գրական-երգիծական պատկերազարդ հանդես (ամսօրյա)։ Լույս է տեսել 1906-1907 թվականներին, Պետերբուրգում (12 համար)։ Խմբագիր՝ Բ․ Գալստյան, հրատարակիչ․՝ Դ․ Օբրոյան։ Քննադատել է կովկասյան իշխանությունների ռուսականացման քաղաքականությունը, հանդես եկել արևմտահայերի նկատմամբ թուրքական ոստիկանական կամայականությունների դեմ։

Ֆելիետոններով ու ծաղրանկարներով երգիծել է հայ հոգևորականության անտարբերությունը ազգի հոգսերի հանդեպ, քննադատել ազգային կուսակցություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 252