Սամարղանդի «Աֆրասիաբ» պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամարղանդի «Աֆրասիաբ» պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ուզբեկստան
ՏեղագրությունՍամարղանդ
Վայր«Աֆրասիաբ» թանգարանի շենք
Հիմնադրվել է1970
Քարտեզ
Քարտեզ

Սամարղանդի «Աֆրասիաբ» պատմության թանգարան (ուզբ.՝ «Afrosiyob» Samarqand tarixi muzeyi), թանգարան Սամարղանդում (Ուզբեկստան)` նվիրված Սամարղանդ քաղաքի և նրա շրջակայքի պատմությանը։ Թանգարանի շենքը գտնվում է քաղաքի հյուսիսարևելյան մասում՝ հնագույն Աֆրասիաբ բնակավայրի մոտ, որն աշխարհի ամենախոշոր հնագիտական հուշարձաններից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը կառուցվել է Սամարղանդի 2500-ամյակի կապակցությամբ, 1970 թվականին՝ Ուզբեկստանի ղեկավարության նախաձեռնությամբ, ճարտարապետ Շմավոն Ազատյանի նախագծով։ Թանգարանը պատմում է Սամարղանդ քաղաքի հիմնադրման և նրա հետագա զարգացման պատմության մասին, ինչպես նաև Աֆրասիաբ բնակավայրի մասին։ Թանգարանում ներկայացված են տարբեր ցուցանմուշներ, ներառյալ Աֆրասիաբում, Սամարղանդում և նրանց շրջակայքում պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոներ։ Դրանց թվում կան հնագույն շեղբեր, ոսկորներ, դանակներ և այլ կտրող առարկաներ, նետեր, մետաղադրամներ, կերամիկա, հին ձեռագրեր և գրքեր, արձաններ և առօրյա այլ առարկաներ։ Նշանավոր ցուցանմուշներից է Իխշիդների տոհմին պատկանող Սամարղանդի պալատի եզակի պահպանված որմնանկարները (VII-VIII դդ.): Թանգարանի ցուցանմուշների մի մասը կապված է նախաիսլամական դարաշրջանի հետ, մասամբ կապված է զրադաշտականության տեղական տարբերակի հետ, որը Սոգդիայի հիմնական կրոնն էր իսլամից առաջ[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարղանդի «Աֆրասիաբ» պատմության թանգարան» հոդվածին։