Ռևյու դյու մոնդ արմենիեն մոդեռն է կոնտամպորեն
Ռևյու դյու մոնդ արմենիեն մոդեռն է կոնտամպորեն | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | ֆրանսերեն |
Հիմնադրվել է | 1994 |
«Ռևյու դյու մոնդ արմենիեն մոդեռն է կոնտամպորեն» («Revue du monde arménien moderne et contemporain» – «Ժամանակակից հայկական աշխարհի հանդես»), հայագիտական տարեգիրք։ Հայկական ուսմանց ընկերության հրատարակություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լույս է տեսել 1994-2001 թվականներին Փարիզում՝ ֆրանսերեն՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարության հովանավորությամբ։ Խմբագրակազմ՝ Մ. Ագասյան, Ա. Տոնապետյան, Մ. Հովհաննիսյան, Գ. Լևոնյան, Կ. Մուրադյան, Ս. Տեր-Մինասյան։
Անդրադարձել է հիմնականում 18-րդ դարից հետո կատարված հայագիտական ուսումնասիրություններին՝ «Ռևյու դեզ էթյուդ արմենիեն»-ի աշխատանքներն ամբողջացնելու նպատակով։ Տպագրել է լեզվաբանական, պատմաբանասիրական, ազգագրական նյութեր, անտիպ հայագիտական հետազոտություններ, ծանոթացրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, սփյուռքահայ կյանքին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |