Ռոթի ջալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոթի ջալա
Ռոթի ջալայի բաղադրիչները
Տեսակաղանդեր և Ալաձիկ
Առաջացման երկիր Մալայզիա
 Roti jala Վիքիպահեստում
Թիթեղյա բաժակ Սինգապուրից 1970-ական թթ, որը նախատեսված է խմորը լցնելու համար
Խմորը տաք ափսեի մեջ լցնելը

Ռոթի ջալա, ռոթի կիրայի կամ ռոթի ռենջիս, մալայական և պադանգական թեյի խորտիկ։ Մատուցվում է կարիով կերակուրի հետ, որը կարելի է գտնել Ինդոնեզիայում, Մալայզիայում և Սինգապուրում[1]։ Ռոթի ջալան գեղեցիկ ուտեստ է, որը իր պատրաստման շնորհիվ նման է ժանյակի։ Սա մալայական ավանդական ուտեստ է, որը սովորաբար պատրաստվում է տանը և մատուցվում այնպիսի միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են հարսանինքները և փառատոները։ Սովորաբար ռոթին բաժանում են 3-ից 4 մասի, ավելացնում կարի, հատկապես՝ հավի՝ որպես բրնձի փոխարինիչ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալայացիները, ծագումով լինելով ձկնորսներ և ապրելով ծովափերում, խորտիկը պատրաստելու համար ոգեշնչումը գտել են ձկնորսության համար նախատեսված ուռկանից. այստեղից է անունը։ Այն նաև օրիգինալ պատրաստման համար կոչվում է «Ռոթի ռենջիս», որը նշանակում է «Լվացված հաց»։ Ի սկզբանե ամեն ինչ ձեռքով էր արվում, որի դեպքում բաղադրիչը պատրաստման համար նախատեսված կաթսայի մեջ լվացվում էր։ «Ռոթի կիրային» ևս մեկ այլ անուն է, որի «կիրային» ցույց է տալիս խտացրած կաթի փոքրիկ անցքերով թիթեղյա ամանից բաղադրիչը խառնելիս ձեռքի շրջանաձև շարժումը։

«Ջալարա դոզան» ծագել է «Ռոթի ջալա»-յից[3]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղադրիչները հիմնականում կազմված են ալյուրից, հավկիթներից, կաթից (կովի կամ կոկոսի) և մի պտղունց կոճապղպեղից։ Դրանք խառնում են ջրի հետ, որպեսզի ստանան հեղուկ խմոր, հետո շրջանաձև շարժումով լցնում են տաք կաթսաայի մեջ։ Հաճախ օգտագորվում է մանագիտացված սպասք, որը հիշեցնում է բաժակ՝ ներքևում բազմակի անցքերով, որն օգնում է ստանալ «ցանցանման» էֆեկտը։

Ռոթի ջալան պատրաստված է եգիպտացորենի ալյուրից։ Այն մի շերտով հարթ է արվում (հետո ծալվում է պատրաստվելուց հետո)։ Ռոթի ջալան, ըստ էության, տապակվում է տապակի մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոթի
  • Մալայական խոհանոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How to Make Roti Jala/Net Pancake». The Huffington Post.
  2. «Roti jala: Like a lace doily». www.themalaymailonline.com/. The Malay Mail.
  3. «Net benefits». The Hindu.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]