Ռադիոնավագնացություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիոնավագնացություն, նավերի և թռչող ապարատների վարման ժամանակ ռադիոտեխնիկական միջոցների և մեթոդների օգնությամբ տարածության մեջ են կողմնորոշում։

Գիտատեխնիկական առարկա է, որն ուսումնասիրում է ռադիոտեխնիկական այն միջոցների ստեղծման սկզբունքներն ու դրանց կիրառման մեթոդները, որոնք օգտագործում են շարժվող օբյեկտների վարման խնդիրներում ռադիոնավագնացության միջոցները ստորաբաժանվում են ըստ դրանցով լուծվող խնդիրների բնույթի՝ ռադոնավագնացության սարքավորումների (ռադիոպեչենգատորներ, ռադիոկողմնացույցներ, ռադիոհեռաչափեր, ռադիոփարոսներ, ռադիոսեքստանտներ և այլն), որոնք ապահովում են միայն մասնավոր խնդիրների լուծումը, և բարդ խնդիրների լուծումն ապահովող ռադիոնավագնացության համակարգերի (անկյունաչափ, հեռաչափ և համակցված), ըստ օգտագործվող ռադիոալիքների տիրույթի, ըստ ռադիոազդանշանների պարամետրերի՝ ամպլիտուդային, ֆազային, հաճախային, ժամանակային և համակցված ռադիոնավագնացության միջոցների։ Ռադիոնավագնացության մեթոդների և միջոցների կիրառումը հնարավորություն տվեց մեծացնելու շարժվող օբյեկտների տվյալ երթուղիով ընթանալու ճշգրտությունը, ինչպես նաև զգալիորեն բարձրացնելու նավերի և ինքնաթիռների վարման անվտանգությունը բարդ օդերևութաբանական պայմաններում։

Ռադիոնավագնացության մեջ և լոկացիայում մեծ թափ է ստացել լազերների կիրառումը։ Լազերային նավագնացությանը նվիրված հետազոտություններ են կատարվում նաև ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 572