Ջրի օգտագործման ծավալ
Ջրի օգտագործման ծավալը այն ցուցիչն է, որը ցույց է տալիս ջրի օգտագործումը ներառյալ և ուղղակի և անուղղակի ջրօգտագործումը սպառողների և արտադրողների կողմից: Ջրոգտագործումը անհատական համայնքային կամ բիզնեսի համար որոշվում է որպես բացարձակ ծավալ քաղցրահամ ջրի, որը օգտագործվում է ապրանքներ և ծառայություններ արտադրելու, սպառվում է անհատների կամ համայնքի կողմից կամ էլ արտադրվում է բիզնեսում: Ջրի օգտագործումը չափվում է ջրի ծավալի սպառման (գոլորշիացմամբ) և/կամ աղտոտման որոշակի ժամանակահատվածում: Ջրի չափումը կարող է հաշվարկվել որոշակի սպառողական խմբերում (օրինակ` անհատների, ընտանիքների, գյուղերի, քաղաքների, գավառների, պետության կա0մ ազգության)կամ արդյունաբերողների (հասարակական կազմակերպություն, մասնավոր ձեռնարկություն կամ տնտեսական սեկտոր): Ջրի օգտագործման ծավալը աշխարհագրական ճշգրիտ ցուցիչ է, որը ոչ միայն ցույց է տալիս ջրի օգտագործման և աղտոտման ծավալը, այլև դրա դիրքը: Այնուամենայնիվ ջրի օգտագործման ծավալը չի ապահովում տեղեկատվություն թե ինչպես է կուտակված ջրի պաշարը օժանդակում ջրի պակասին կամ շրջակա միյավայրին:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Ջրի օգտագործման ծավալի գաղափարը առաջին անգամ ներկայացրել է Հոեկստրան UNESCO-IHE-ից 2002 թվականին, որպես ջրոգտագործման ցուցիչի այլընտրանքային ձև: Այս գաղափարը կատարելագրծվեց և հաստատվեց հաշվարկային մեթոդները մի քանի հրապարակումներում որոնք վարում էին Չափագենը և Հոեկստրան UNESCO-IHE-ից Ջրի մաիսն կրթության ինստիտուտից, հիմա WWF-UK and University of Twente համապատսխանաբար: Ամենամանրամաս հրատարակումները թե ինչպես գնահատենք ջրի օգտագործման ծավալը` դրանք 2004 թվականի զեկույցն է «Ազգերի ջրի օգտագործման ծավալը» UNESCO-IHE –ից և Չափագենի ու Հոեկտրայի հեղինակած գիրքը « Ջրի գլոբալացում» որը գրվել է 2008 թվականին և հրատարակվալ նույն թվականին Բլեքվելի կողմից: Այս դաշտում աշխարհի առաջատար ինստիտուտնփրի համագործակցությունը հանգեց ջրոգտագործման ցանցի ստեղծմանը, որի նպատակն էր համակարգել հետագա ջանքերի զարգացումը և տարածել գիտելիքներ ջրօգտագործման ծավալի հասկացության, մեթոդների և միջոցնրի մաիսն:
[խմբագրել] Կապույտ, Կանաչ և մոխրագույն ջրատեսակներ
Ընդերքից եկող ջուրը բաղկացած է երեք բաղկացուցիչ մասից` կապույտ, կանաչ և մոխրագույն: Կապույտ ջուրը դա քաղցրահամ ջրի ծավալն է որը դորս է ժայթքում գլոբալ ջրային ռեսուրսներից (մակերեսային ջուր և ստորգետնյա ջուր) որը սպառում են անհատները և համայնքները, որպեսզի արտադրեն ապրանքներ և ծառայություններ: Կանաչ ջուրը գլոբալ կանաչ ջրից գոլորշիացած ջրի ծավալն է: Մոխրագույն ջուրը աղտոտված ջրի այն ծավալն է որը մտնում է անհատների և համայնքների համար արտադրված ապրանքների և ծառայությունների մեջ:
[խմբագրել] Անհատ սպառողների ջրոգտագործման ծավալը
Անհատ սպառողի ջրօգտագործման ծավալը մեկնաբանում է սպառողի` քաղցրահամ ջրի ուղղակի և անուղղակի օգտագործումը: Տանը օգտագործված ջուրը դա ուղղակի օգտագործված ջուրն է: Անուղղակի օգտագործված ջուրը քաղցրահամ ջրի այն ծավալն է, որը օգտագործվել է ապրանքներ և ծառայություններ արտադրելու համար:
Ջրօգտագործման ծավալի գլոբալ միջին մեծությունը հավասար է 1240 մ3 ջուր/մարդ/տարու: Չինաստանի միջին մեծությունը 700 մ3 ջուր/մարդ/տարի է, որը ամենափոքրերից մեկն է աշխարհում և Միացյալ Նահանգներինը 2480 մ3 ջուր/մարդ/տարի է, ամենամեծը աշխարհում, որը հրատարակվել է համաձայն ամսագրի: Ֆիննական ջրոգտագործման ծավալ միջին մեծությունը կազմում է 1730մ3 ջուր/մարդ/տարի և Միացյալ Թագավորությանը` 1695մ3 ջուր/մարդ/տարի:
[խմբագրել] Բիզնեսի ջրօգտագործման ծավալը
Բիզնեսի ջրոգտագործման ծավալը, “միասնական ջրօգտագործման ծավալը”, սահմանվում է ինչպես քաղցրահամ ջրի ամբողջական ծավալ, որը ուղղակի և անուղղակի օգտագործվում է բիզնեսին աջակցելու և զարգացնելու համար: Սա ջրօգտագործման լրիվ ծավալն է, որը կապված է բիզնեսի արտադրանքի օգտագործման հետ: Բիզնեսի ջրօգտագործման ծավալը կազմված է 2 բաղադրիչ մասից. ուղակի ջրօգտագործում արտադրողի կողմից (արտադրելու կամ գործունեությանը աջակցելու համար) և անուղղակի ջրօգտագործում (արտադրողին մատակարարելու շղթա):
[խմբագրել] Ազգերի ջրօգտագործման ծավալը
Ազգերի ջրօգտագործաման ծավալը ցույց է տալիս տվյալ ազգի բնակիչների կողմից սպառվող ապրանքների և ծառայությունների արտադրության համար օգտագործված ջուրը: Սա ներառում է 2 բաղադրիչ մաս. Ներքին և արտաքին ջրօգտագործման ծավալ: Առաջին բաղադրյալը կապված է հայրենակ ջրային ռեսուրսների իրացման հետ, երկրորդը` ուրիշ երկրներում ջրային ռեսուրսների յուրացման հետ: Ճապոնիայի ջրօգտագործման ծավալի մոտավորապես 65%-ը մտնում է երկիր դրսից, չինական ջրօգտագործման ծավալի մոտավորապես 7%-ը Չինաստանից դուրս է հոսում:
[խմբագրել] Ջրօգտագործման ծավալի հաշվարկման նորման
Սկսած 2009 թվականից ջրօգտագործման ծավալի համար կա հաշվարկման նորմա, որը օժանդակվում է Ջրոգտագործման Ծավալի Ցանցի, կառավարության միջազգայինցանցի, կորպորացիաների, ոչ կառավարական կազմակերպությունների և ազգային մարմինների կողմից:
[խմբագրել] Ջրօգտագործման ծավալ հասկացության քննադատությունը
Ջրօգտագործման ծավալը որպես ջրի օգտագործման ցուցչի ժամանակակից պարզաբանումների շնորհիվ, արդյունքների գործադրումը և մեկնաբանումը կարող են երբեմն ներկայացվել որպեսզի առաջ քաշվեն արդյունաբերող գործունեությունները, որոնք գլխավորում են որոշակի ապրանքների թեթև քննադատությունները առանց հետագայի մանրամասներում արդյունքները որոշելու: 140 լիտր է պահանջվում սուրճի արտադրության համար մեկ բաժակի համար չի կարող վնասել ջրային ռեսուրսներին, քանի որ դրա մշակումը տարածվում է մասնավորապես խոնավ տարածքներում: Չնայած, արդյունքի կազմվածքը առաջարկում է քանակի միագումար ինչպես շրջակա նշանակություն, նշանակություն որը չի կարող միշտ արդարացված տրվի շրջանների գործոնների դրվածքին, ինչպես են հիդրոլոգիան, կլիման, աշխարհագրությունը, տեղագրությունը և այդպես շարունակ: Ավելի շուտ, այս հասկացությունը քննադատվում էր «ֆութփրինթ» տերմինի համար, որը մարդիկ կարող են շփոթել իրենց քաջածանոթ կարբոնաօգտագործման ծավալ տերմինի հետ մինչ ջրօգտագործման ծավալ հասկացությունը, ինչպես պատկերվեց վերևում, ներառում է ջրի օգտագործման հանրագումարները առանց անհրաժեշտորեն հաշվարկելու կապակցված հարվածները: Սա հակասում է կարբոնաօգտագործման ծավալի հետ, որտեղ կարբոնի արտահանումները պարզապես միագումարված չեն այլ նորմալացված են CO2 արտահանումներկ կողմից, գլոբալապես նույնն է, շրջակա միջավայրի վնասները հաշվարկելու համար: Տարբերությունը ինչ որ չափով կապված է ջրի ավելի շատ բնական լինելու հետ, մինչդեռ խճճված հիդրոլոգիական ցիկլի մեջ, այն արագացված է տեղական և տարածքային ամբոխների տարբեր ձևերի հանգամանքներում ինչպիսիք են գետային ջրամբարները, ջրբաժան գծերը, ջրաշերտը (ինչպես մեծ ջրատար շերտի համակարգի մաս):