Ջիբրալթարի ճակատամարտ (1621)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջիբրալթարի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Ջիբրալթարի ճակատամարտ
Թվական1621, օգոստոսի 10
Մասն էՆիդերլանդական հեղափոխություն
ՎայրՋիբրալթար, Իսպանիա
Արդյունքիսպանական նավատորմի հաղթանակ[1]
Հակառակորդներ
Իսպանիա Իսպանիա Նիդերլանդների Միացյալ Նահանգներ
Դանիա Դանիա-Նորվեգական ունիա[2]
Հրամանատարներ
Իսպանիա Իսպանիա Ֆադրիկե դե Տոլեդո Վիլեմ դե Զուտ
Կողմերի ուժեր
Նավեր
  • Գալեոն (6)[3]
    ռազմանավ (3)
Նավեր
  • Ռազմական (20)
    Առևտրական (30)[4][5][6]
  • Ռազմական կորուստներ
    Կորուստեր չկանխորտակված 5 նավ
    առգրավված 2 նավ[3][7]

    Ջիբրալթարի ճակատամարտ, ծովային ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1621 թվականի օգոստոսի 10-ին Ջիբրալթարի նեղուցում։

    Ճակատամարտը ընթանում էր մի կողմից Ֆեդրիկե դե Տոլեդոյի գլխավորած Իսպանիայի նավատորիմի, իսկ մյուս կողմից Հոլանդական Օստ-Ինդիա ընկերության ծովակալ Վիլեմ դե Զուտայի ռազմածովային ուժերի միջև՝ Նիդերլանդական հեղափոխության ընթացքում։

    Ավարտվել է իսպանացիների հաղթանակով։

    Իսպանիայի և Հոլանդիայի Միացյալ Նահանգների միջև հաստատված քսանամյա հրադադարի լրանալուց հետո իսպանացիները որոշել են ծովից հարված հասցնել հոլանդական առևտրական նավերին, որոնք կայանված էին Միջերկրական ծովում։

    Այդ իսկ պատճառով նրանք պատրաստվում էին ձևավորել հզոր և միացյալ նավատորմ՝ ծովակալ Մարտին դե Վալեսիլի, Խուան Ֆահարդոյի և Ֆրանսիսկո դե Ասևեդոյի հրամանատարությամբ։

    Սակայն նավատորմերի միավորելու ծրագիրը ձախողվում է և ի վերջո 1621 թվականի օգոստոսի 6-ին իսպանական նավատորմը դուրս է գալիս Կադիս։ Նավատորմի կազմում էին Ֆեդրիկե դե Տոլեդոյի կազմած նավատորմի 9 նավերը։

    Չորս օր անց Տոլադոն նկատում է հոլանդական ավելի քան 50 նավեր, որոնցից 20-ը եղել են զինված, իսկ մնացածը՝ առևտրային նպատակներով ստեղծված։

    Տոլեդոն չվախենալով հոլանդացիների քանակական առավելությունից մարտի բռնվեց Նիդերլանդների ռազմական նավատորմի դեմ։

    Նրա գլխավորած ուժերը կարողացան խորտակել հոլանդական 5 նավ և գրավել 2-ը։ Մնացած նավերը հոլանդական մարդասիրական օգնությամբ կարողացան դուրս գալ պայքարից և շարունակեցին ուղեկցել Միջերկրական ծովով ուղևորվող առևտրական նավերին։

    Ջիբրալթարի ծովամարտի հաղթանակը Իսպանիայում ընդունվեց ցնծությամբ։

    Ճակատամարտի մասնակից շատ սպաներ ստացան դրամական պարգևներ և տիտղոսներ, իսկ ծովակալ Ֆեդրիկե դե Տոլեդո ստացավ «Պորտուգալիայի թագավորության ազգային պատերազմի գեներալ-մայոր»-ի կոչում։

    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1. Goodman p.312
    2. William Godfrey Fothergill Jackson p.81
    3. 3,0 3,1 Goodman p. 19
    4. Glete p.177
    5. Goodman p.19
    6. Duro, Vol IV, p. 15
    7. San Juan p. 93