Ջերմափոխակերպիչ
Ջերմափոխակերպիչ, փոփոխական հոսանքը հաստատունի փոխակերպող սարք՝ հիմնված ջերմաէլեկտրական երևույթների վրա։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրառվում է գլխավորապես ջեմաէլեկտրական չափիչ սարքերում։ Բաղկացած է փոփոխական հոսանքի էլեկտրական տաքացուցիչից և ջերմատարրից (ջերմազույգից)։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զերմափոխակերպիչները լինում են՝
- կոնտակտային (ջերմատարրի աշխատանքային զոդվածքը միացված է տաքացուցիչին անմիջականորեն),
- անկոնտակտ (ջերմատարրի աշխատանքային զոդվածքը տաքացուցիչից անջատված է)
- խաչաձև։
Ջերմության կորուստները փոքրացնելու և զգայունությունը մեծացնելու համար ջերմափոխակերպիչները կառուցում են բազմատարր և տեղադրում վակուումում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |