Պորտալ:Դանիա/Ընտրյալ հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մշակութային կանոն (դան․՝ Kulturkanonen), դանիական մշակույթին արժեք և դանիական մշակութային արժեքների անբաժանելի մաս ճանաչաված արվեստի հուշարձանների ցանկ, որը կազմված է 108 կետից:

Մշակութային կանոնի ստեղծումը առաջարկել է Դանիայի մշակույթի նախարար Բրիան Միկելսենը (Brian Mikkelsen) 2004 թվականին: Նախարարության հովանու տակ 35 մարդուց յոթ ընտրական հանձնաժողով է ստեղծվել: Նախագծի ղեկավարն է նշանակվել պրոֆեսոր Յորն Լունդը (Jørn Lund): 2005 թվականի ապրիլի սկսվել է դանիական արվեստի կարևորագույն աշխատությունների ընտրելու աշխատանքը: Դրանք ընտրվում էին ճարտարապետություն, դիզայն, գեղանկարչություն, թատրոն, գրականություն, կինեմատոգրաֆ և երաժշտություն կատեգորիաներում: Բացի այդ մշակվել է երեխաների արվեստին նվիրված առանձին «Մշակութային կանոն»: Վերջնական ցանկը հրապարակել են 2006 թվականի հունվարի 24-ին:

Մշակութային կանոնի ընտրելու գործընթացը բազմակողմանի քննադատության է ենթարկվել: Տարբեր կազմակերպություններ առաջարկել են դանիական մշակույթի կարևորագույն նմուշների իրենց ցանկերը: (մանրամասն...)