Պյոտր Կրուչենյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Կրուչենյուկ
Ծնվել է1917
Մասնագիտությունգրող
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ

Պյոտր Աքսենտևիչ Կրուչենյուկ (1917), մոլդովացի խորհրդային գրող։

ԽՄԿԿ անդամ 1942 թ.-ից։ Ավարտել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը (1958 թ.)։ Հրատարակել է «Կյանքի ճառագայթներում» (1939 թ.), «Ճակատային բանաստեղծություններ» (1942 թ., Ռուսաստան), «Թարմ ակոսներ» (1948 թ.), «Գարնան երթը» (1951 թ.), «Մենք բարեկամներ ունենք» (1960 թ.) ժողովածուները, «Համազարկեր» (1970 թ., արձակ) գիրքը, «Տոհմից-տոհմ» (1960 թ.), «Զրույց մարդկանց հետ» (1965 թ.) և այլ հրապարակախոսական ժողովածուներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 701