Պերալտա դե լա Սալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մունիցիպալիտետ
Պերալտա դե լա Սալ
Peralta de la Sal
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԱրագոն
ՆահանգՈւեսսկա
ՇրջանԼա Լիտերա
ՔաղաքապետՄարիա Պիլեր
Մակերես114,9 կմ²
ԲԾՄ523 մ
Պաշտոնական լեզուԱրագոներեն, կատալաներեն և իսպաներեն
Բնակչություն155 մարդ (2013)
ՏեղաբնականունPetraltense
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս22500
Փոստային դասիչ22500
Պաշտոնական կայքperaltadelasal.com
Պերալտա դե լա Սալ (Իսպանիա)##
Պերալտա դե լա Սալ (Իսպանիա)

Պերալտա դե լա Սալ (իսպ.՝ Peralta de la Sal[1]), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Ուեսկա նահանգում՝ Արագոն ինքնավար համայնքում։ Մտնում է Լա Լիտերա շրջանի կազմի մեջ։ Զբաղեցնում է 114,9 կմ² մակերես։ Բնակչությունը կազմում է 155 (2013 թվական)։

Պերալտան գտնվում Է Լա Լիտերա շրջանի հյուսիսում՝ Կորոդիլա լեռնաշղթայի (Carrodilla) շրջանում, Սոս գետի ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերալտա դե լա Սալ քաղաքի անվանման առաջին գրավոր փաստերը հանդիպում են միջնադարյան փաստաթղթերում։ Տարածքը, որտեղ հիմա գտնվում է քաղաքը, ապրել են կատալոնացիներ, ովքեր այստեղ հայտնվել էին հարևանությամբ գտնվող Կալասանց գյուղից, որը 11-րդ դարում պատկանել է Արագոնին։ Կատալոնացիների հարձակումներն ավարտվել են Momegastre ամրոցի մոտ, որը գտնվել է սահմանի տարածքում։ Հետագա հարձակումները՝ տարածքը գրավելու համար մղվող, կասեցվել են Պերալտա դե լա Սալի զորքերի կողմից։ Արդյունքում այս տարածքը դարձել է Ուրգել շրջանի շատ կոմսերի հող, որը նրանք զբաղեցրել են մինչև 13-րդ դարը՝ մինչև Վիկոնտ Կաբրերայի կողմից դրա գրավումը։ 1234 թվականից այնպատկանել է Դոն Ռամոն Պերալտայի ընտանիքին, ովքեր այստեղ իշխել են մինչև 19-րդ դարը։

Այստեղ է գտնվում Մարիամ Աստվածածնի վերափոխմանը նվիրված ծխական եկեղեցին. եկեղեցում պահվում է կաթոլիկ հոգևորական, մանկավարժ Իոսիֆ դե Կալասանսի (իսպ.՝ José de Calasanz Marqués) ձեռագրերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]