Դանիել Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պետրոսյան Դանիելից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դանիել Պետրոսյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1957(1957-12-15) (66 տարեկան)
ԾննդավայրՉախրլու, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմեքենագետ

Դանիել Պետրոսի Պետրոսյան (դեկտեմբերի 15, 1957(1957-12-15), Չախրլու, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեքենագետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2007), պրոֆեսոր (2010)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Պետրոսյանը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 15-ին Խաչաղբյուր գյուղում (այժմ՝ Գեղարքունիքի մարզում)։ 1980 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1980-1984 թվականներին աշխատել է Վարդենիսի (այժմ՝ Գեղարքունիքի մարզում) «Հայգյուղտեխնիկա» արտադրական միավորումում, տարբեր տնտեսություններում որպես ճարտարագետ-մեխանիկ։

1984 թվականին սկսել է աշխատել ՀԳԻ-ում (այժմ՝ ՀԱԱՀ), 1998-2013 թվականներին եղել է գիտական կենտրոնի տնօրեն, 2003–2012 թվականներին՝ գիտական աշխատողների գծով պրոռեկտոր (2006 թվականից՝ միաժամանակ՝ գյուղատնտեսական մեքենաշինության տեխնոլոգիայի և մեքենաների նորոգման ամբիոնի վարիչ), ՀԱԱՀ-ի «Տեղեկագիր» պարբերականի գլխավոր խմբագիր։ 2012 թվականին դարձել է պրոռեկտոր-գիտության դեպարտամենտի պետ։

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական, մեքենաշինության տեխնոլոգիայի, մեքենաների նորոգման, արտադրությունում նորագույն տեխնոլոգիաների ներդրման և այլ հարցերին։

Համահեղինակ է «Մաթեմատիկական վիճակագրության տարրերը և գիտափորձերի պլանավորման տեսությունը» (2001) ուսումնական ձեռնարկի, «Գիտափորձերի պլանավորման տեսությունը և արդյունքների մշակման մեթոդները» (2014) դասագրքի։

Դանիել Պետրոսյանն ունի հեղինակային իրավունքի 10 վկայական։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի պետական ագրարային համալսարանի պատվավոր դոկտոր (2010),
  • Տաջիկստանի պետական ագրարային համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2011)[1],
  • Կ. Ա. Տիմիրյազևի անվան միջազգային մեդալ (2005),
  • Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալ,
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ (2010)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։