Պատմության ազգային թանգարան
Պատմության ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Տեղագրություն | Մեխիկո, Միգել Իդալգո, Չապուլտեպեկ զբոսայգի և Primera Sección del Bosque de Chapultepec? |
Վայր | Չապուլտեպեկ ամրոց |
Ղեկավարության նստավայր | Չապուլտեպեկ ամրոց |
Հասցե | 11100 |
Տնօրեն | Salvador Rueda Smithers? |
Կայք | mnh.inah.gob.mx(իսպ.) |
Պատմության ազգային թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Historia), թանգարան Մեխիկոյի[1] Չապուլտեպեկ ամրոցում, որը տեղակայված է համանուն զբոսայգում։ Ամրոցը, գտնվում է հայտնի զբոսայգու առաջին հատվածում։ Թանգարանը 2017 թվականին ընդունել է 2 135 465 այցելու[2]։
Թանգարանն ունի տասներկու ցուցասրահներ, որտեղ ներկայացված են Մեքսիկայի պատմության տարբեր փուլեր, այդ թվում` Իսպանական կայսրության հիմնադրումը (Մեքսիկայում հայտնի է որպես «նվաճում»), Նոր Իսպանական ժամանակաշրջանը և Viceregal դարաշրջանը (Մեքսիկայում հայտնի է որպես «գաղութային դարաշրջան»), Մեքսիկայի անկախության պատերազմը, բարեփոխումների շարժումը և 1910 թվականի հեղափոխությունը։
Վերնահարկում, ի լրումն գրադարանի, կան տրամանկարներով երկու բաժիններ, որոնք ներկայացնում են Մաքսիմիլան I կայսեր ժամանակաշրջանը, երբ նա ամրոցում ապրել է կնոջ՝ կայսրուհի Շառլոտի հետ։
Թանգարանն ունի պարտեզ և հին աստղադիտարան։ Այն բաց է երեքշաբթիից կիրակի 9։00-ից մինչև 17։00:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Artes de México, ed. (1967). Museo Nacional de Historia. El Castillo de Chapultepec. Artes de México no. 92/93, año XIV. México: Artes de México.
- ↑ «Estadística de Visitantes» (իսպաներեն). INAH. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.