Պանկորբոյի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանկորբոյի ամրոց
Castillo de Pancorbo
Նկարագրություն
Տեսակդղյակ
Տեղագրություն42°38′09″ հս․ լ. 03°06′46″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորՊանկորբո
ԵրկիրԻսպանիա
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Pancorbo Վիքիպահեստում

Պանկորբոյի ամրոց (իսպ.՝ Castle of Pancorbo ), ամրոց Իսպանիայի Բուրգոս տարածաշրջանում, համանուն Պանկորբո շրջանի ժայռոտ լեռնաշղթայի վրա[1]։ Ինչպես և մնացած ամրոցները այն նույնպես ունեցել է ռազմավարական նշանակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբների թերակղզի ներխուժումից հետո, որոշվել էր տեղանքը ազատեին մուսուլմաններից, որոնք դեռ չէին կարողացել ամրապնդվեին այդ տարածաշրջանում, որպեսզի կարողանային տվյալ հատվածը պաշտպանն էին հետագայում այլ հյուրերի ներկայությունից։ 9-րդ դարում գյուղացիների աջակցությամբ սկսվում է Պանկորբոյի ամրոցի վերակառուցումը, որպես ռազմական կարևոր նշանակության կառույց թերակղզում։ 1380 թվականի ամրոցը սկսում է պատկանել այդ ժամանակվա ամենազարգացած քաղաքներից մեկի՝ Բուրգոսի, քաղաքային խորհրդին։

Ֆրանսիացի հեղինակը նկարագրում էր ամրոցը. Այն ուներ ժայռ, որը գերիշխում էր տարածքի նկատմամբ, այնպես ակնառու, որ թվում է անհասանելի է և նրա վրա նա ստեղծել է անառիկ ամրոց, որն ուներ քսան քայլ լայնություն և հարյուր հիսուն քայլ երկարություն, և որպեսզի կարողանան բարձրանալ նրա վրա, աստիժանները արվել են հենց ժայռի վրա մագլցելու միջոցով։ Մեկ այլ ժայռ, որը թաքնվում է մարդու հայացքից, տեղադրված է հրետանին:

18-րդ դարում, պատերազմի ժամանակ ամրոցը այրվում է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը ունի հիանալի դիրք շնորհիվ տեղանքի լանդշաֆտի։ Ունի շատ հզոր պաշտպանողական ներուժ, քանի որ գտնվում է անհաղթահարելի կիրճ բարձունքի վրա։ Ամրոցը բաժանվում է երկու մասի։ Առաջինը դա Սուրբ Մարտայի ամրոցն է, որը հայտնի ե Լա Սալա անունով, իսկ երկրորդը դա Էնգրացիայի բերդն է, որը գտնվում է տեղանքի ամենաբարձր հատվածի վրա։ Սուրբ Մարտայի տեղում եղել է հին հռոմեական ինչ-որ շինություն։

Ներկայումս ամրոցը գտնվում է ավերված վիճակում։ Պահպանվել է պարսպի, աստիճանների և դռների մի որոշ հատված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]