Ումեոյի քաղաքային եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ումեոյի քաղաքային եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակhall church? և ճարտարապետական անսամբլ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ՏեղագրությունԲուդվայի Մունիցիպալիտետ[1]
ԹեմDiocese of Luleå?
Ժառանգության կարգավիճակecclesiastical listed building complex?[2]
ՃարտարապետFredrik Olaus Lindström?
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
25,1 մետր
Երկարություն40,92 մետր
Լայնություն25,1 մետր
Բարձրություն50,5 մետր
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Umeå stads kyrka Վիքիպահեստում
svenskakyrkan.se/default.aspx?id=642087

Ումեոյի քաղաքային եկեղեցի (շվեդUmeå stads kyrka), Շվեդիայի Ումեո քաղաքի կենտրոնում՝ Վենորթսպարկենի և Ումեելվեն գետի հյուսիսային ափի միջև ընկած տարածքում գտնվող եկեղեցի։ Բացվել է 1894 թվականին[3]։ Եկեղեցին կառուցվել է քաղաքի ճարտարապետ Օլավս Ֆրեդերիկ Լինդստրյոմի նախագծով[4] և կառուցվել է աղյուսով՝ քարե հիմքի վրա։ Շինարարությունը տեղի է ունեցել 1892-1894 թվականներին, և եկեղեցին դարձել է նույն նախագծով կառուցված մի շարք եկեղեցիներից երրորդը։ Երեք վերակառուցումների և եկեղեցու շենքին կից կառույցների շնորհիվ այն մասամբ փոխել է իր նախնական տեսքը։

Առաջին վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին եկեղեցական խորհուրդը որոշել է իրականացնել եկեղեցու լուրջ վերակառուցում։ Տանիքից կաթում էր, առաստաղի որմնանկարը վնասվել էր, կային նաև այլ խնդիրներ, և զգացվում էր մեծ վերանորոգման անհրաժեշտություն։ Մինչ այդ եկեղեցու պատմության մեջ միայն մեկ անգամ էր իրականացվել փոքրածավալ վերանորոգում։ Առաջարկ է եղել ամբողջությամբ ոչնչացնել 1890-ական թվականների եկեղեցու ճարտարապետական տեսքը, որն իբր իրենով բնութագրում էր «ճարտարապետության անկման՝ ներկայում հայտնի ամենածանր շրջանը»[5]։ Ճարտարապետ Կնուտ Նորդենշյոլդին հանձնարարվել է զննել եկեղեցին և առաջարկություններ ներկայացնել այն վերականգնելու համար, և նա այդ աշխատանքն ավարտել է 1930 թվականին։ Նրա առաջարկությունները հանգեցրել են բազմաթիվ քննարկումների, հատկապես՝ շարքերի միջև սրահ ավելացնելու հարցի շուրջ[5]։ 1935 թվականի դեկտեմբերի 27-ին եկեղեցական խորհուրդն ի վերջո որոշել է իրականացնել ճարտարապետի առաջարկած նախագիծը, և հունվարի 17-ին սկսվել են վերակառուցման աշխատանքները։ Սրահի երգեհոնն ու երգչախմբի տարածքներն ընդլայնվել են, օդափոխության համակարգը տեղափոխվել է։ Հիմնական մուտքի մոտ ավելացվել են ներքին դռներ։ Հատակի մի մասը փոխարինվել է կրաքարային սալերով, իսկ ինտերիերը վերաներկվել է մեղմ սպիտակ։ Եկեղեցին վերաօծվել է 1937 թվականին՝ Ադվենտի առաջին կիրակի օրը, Լուլուի թեմի առաջնորդ եպիսկոպոս Օլաֆ Բյորգվիստի կողմից, որը մասնակցել է պատարագին։

Գերեզմանոցի հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին որոշվել է քաղաքում կառուցել երրորդ կամուրջը՝ Քյուրքբրոնը։ Շինարարության սկզբում եկեղեցու կողքին հայտնաբերվել է գերեզման։ Համաձայն Հնությունների մասին օրենքի (շվեդ. Fornminneslagen)՝ 1972 թվականի ամռանը շինարարությունը դադարեցվել է, մինչև տարածքը կհետազոտվեր հնագետների կողմից։ Գերեզմանոցի նախնական սահմանները անհայտ էին, և չի եղել ոչ մի ռեեստր կամ քարտեզ։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել է քառասուն գերեզման, որտեղ գտնվել է մոտ վաթսուն կմախք։ Վերջին գերեզմանում հայտնաբերվել է ցուցանակ, որի վրա նշված է եղել, որ այդտեղ թաղվել է նահանգապետ Պեր Ադամ Ստրոմբերգի ընտանիքը։ Տապանաքարեր չեն հայտնաբերվել։ Համարվում է, որ տապանաքարը ոչնչացել է 1888 թվականի հրդեհի ժամանակ, և ընտանեկան գերեզմանի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը նույնպես այրվել են այդ հրդեհի ժամանակ։ Այն բանից հետո, երբ մնացորդներն ուսումնասիրվել են, դրանք վերադարձվել են եկեղեցուն պոլիէթիլենային տոպրակներով։ Եկեղեցու դռնապանը թաղել է պլաստիկ տոպրակներն առանց պատշաճ փաստաթղթավորման, իսկ որոշ ժամանակ անց նա մահացել է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Bebyggelseregistret
  3. Umeå stadsförsamling. «Umeå stads kyrka» (շվեդերեն). Church of Sweden. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «F O Lindström» (շվեդերեն). Västerbottens museum. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  5. 5,0 5,1 Olofsson, Sven Ingemar (1972). Umeå stads historia 1888-1972. Umeå Kommunfullmäktige. էջ 616.
  6. Rosén, Bo (1997). Pehr Adam Stromberg : omstridd landshövding i Västerbottens län under finska kriget 1808-1809. էջեր 142–145. ISBN 91-971050-9-0.