Ուդմուրտական դիցաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուդմուրտական դիցաբանություն, ուդմուրտ ժողովրդի դիցաբանական հայացքների ամբողջություն։

Ուդմուրտական դիցաբանության զարգացման հիմն է հանդիսանում ֆինաուգորական դիցաբանությունը։ Ֆինաուգորական և նախապերմական լեզվական ընդհանրությունների տարրալուծուման հետ սկսել է ձևակերպվել ուդմուրտական դիցաբանությունը բուն իմաստով։ Իր կազմավորման ընթացքում այն իրանախոս տափաստանային մի քանի ազգերի (սկյութացիների, սարմատների, ալանների) հոգևոր մշակույթի զգալի ազդեցության տակ է մտել, հետագայում՝ թյուրքական ազգերի և մասնավորապես վոլգայի բուլղարների և, վերջապես, սկսած մ.թ. 2 հազարամյակի կեսերից սկսած ուդմուրտական մշակույթը գտնվում է Ռուսական պետության և ռուս ժողովրդի հզոր ազդեցության տակ, որը ավելի է ուժեղացել 17-19-րդ դարերում, երբ ուդմուրտները քրիստոնեություն են ընդունել։ Իսլամի և քրիստոնեության ազդեցությունը ուդմուրտական դիցաբանության վրա ազդեցությունը նկարագրելու համար որոշ հետազոտողներ խոսում են կրոնական չտարբերակվածության մասին։

Այդպիսով, ուդմուրտական դիցաբանության մեջ կարելի է մի քանի շերտեր առանձնացնել.

  • ֆիննաուգրական (երկնայի աստածություն, հողի համար սուզման առասպելը),
  • իրանական (ցլի և ձիու պաշտամունք),
  • թյուրք մուսուլման (դրական և բացասական աստվածությունների հակամարտությունը),
  • ռուսական ժողովրդաքրիստոնեական։