Օրդուբադի գետ, Որդվատաա գետ, Որդվատի գետ, Որդուարի գետ, Ոդուբաթ, Որտվատի գետ, Օրդուբադ, Օրդուբադու գետ, Օրդուփարա գետ, գետ Արաքսի ձախկողմյան վտաակը։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայիԳողթնասար լեռան հյուսիս–արևմտյան լանջերից և, հոսելով Օրդուբադ քաղաքի միջով, միանում է Արաքսին։ Ունի 19 կմ երկարություն։ Սակավաջուր գետ է։ Սակայն շրջապատված լինելով լերկ ու թեքադիր լանջեր ունեցող լեռներով հորդ տեղումների ժամանակ արագորեն վեր է ածվում հեղեղող գետի։ Այս գետի ավերիչ հեղեղումներից հայտնի են 1931, 1943 թ. հեղեղները[1][2]։