Շոտլանդիայի կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոտլանդիայի Առաջին նախարար Ալեքս Սալմոնդը

Շոտլանդիայի կառավարություն (գելական շոտլ․՝ Riaghaltas na h-Alba), Շոտլանդիայի պատվիրակված կառավարության գործադիր իշխանությունը։ Այն պատասխանատու է Շոտլանդիայի խորհրդարանի առջև։

Կառավարությունն ստեղծվել է 1999 թվականին՝ 1998 թվականին ընդունված Շոտլանդիայի ակտի 44(1) կետի հիման վրա որպես Շոտլանդիայի գործադիր իշխանության կրող[1]։ Այն պաշտոնապես վերանվանվեց Շոտլանդիայի կառավարություն 2012 թվականի հուլիսին, երբ 2012 թվականին ընդունված Շոտլանդիայի ակտի 12(1) կետը ուժի մեջ մտավ։

Շոտլանդիայի կառավարությունը գլխավորում է Առաջին նախարարը, ով ընտրում է կաբինետի մնացած բոլոր քարտուղարներին և կրտսեր նախարարներին։ Առաջին նախարարն ու կաբինետի քարտուղարները կազմում են Կաբինետը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1998 թվականին ընդունված Շոտլանդիայի ակտի երկրորդ մասը՝ առբերված legislation.gov.uk կայքից
  2. «Շոտլանդիայի Կաբինետը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.