Շապոկլյակ (կերպար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շապոկլյակ (այլ կիրառումներ)
Շապոկլյակ Шапокляк | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ, գրական հերոս և անիմացիոն կերպար |
Հեղինակ | Էդուարդ Ուսպենսկի |
Ստեղծագործություն | Կոկորդիլոս Գենան և իր ընկերները |
Ներկայացված է | Կոկորդիլոս Գենան և ընկերները, Կոկորդիլոս Գենա և Շապոկլյակ |
Սեռ | իգական |
Դերը կատարել են | Վլադիմիր Կենինգսոն Վլադիմիր Ռաուտբարտ Իրինա Մազինգ Յուրի Անդրեև Դմիտրի Ֆիլիմոնով (Ճապոնական տարբերակ) |
Old Lady Shapoklyak Վիքիպահեստում |
Շապոկլյակ կամ Պառավ Շապոկլյակ (ռուս.՝ Шапокляк), մանկական պատմվածքների և մուլտֆիլմերի բացասական հերոսուհի, Չեբուրաշկայի և Կոկորդիլոս Գենայի հակառակորդը։ Անվանվել է հնաոճ շապոկլյակ գլխարկի անունով։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն «Կոկորդիլոս Գենան և իր ընկերները» գրքի՝ Շապոկլյակի զբաղմունքը «չարիք հավաքելն է» (ռուս.՝ «собирать злы»), մուլտիպլիկացիոն կինոնկարում նրա երգի բառերն են՝
Ով օգնում է մարդկանց՝ նա զուր ժամանակ է ծախսում։ Լավ գործերով հռչակվել չես կարող։ Բնօրինակ տեքստ (ռուս.)
Кто людям помогает — тот тратит время зря. Хорошими делами прославиться нельзя. |
Շապոկլյակը իր ռիդիկյուլում ապրող Լարիսկա առնետի օգնությամբ քաղաքի անմեղ բնակիչների գլխին դաժան խաղեր է սարքում։ Շփվելով Կոկորդիլոս Գենայի և Չեբուրաշկայի հետ՝ կամաց-կամաց ուղղվում է, սակայն մուլտֆիլմի յուրաքանչյուր սերիայի սկզբում էլի խուլիգանություն է անում։
Նախատիպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շապոկլյակի առիթով իր հարցազրույցներից մեկում Էդուարդ Ուսպենսկին խոստովանել է, որ հերոսուհուն ստեղծելուց առաջնորդվել է իր առաջին կնոջ կերպարով[1], իսկ նկարիչ Լեոնիդ Շվարցմանը, ով ստեղծել է կերպարի արտաքին տեսքը, ասել է, որ նկարել է իր զոքանչին[2]։
Կերպարով մուլտֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կոկորդիլոս Գենան» — 1969
- «Չեբուրաշկան» — 1971
- «Շապոկլյակ» — 1974
- «Չեբուրաշկան դպրոց է գնում» — 1983
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кочеткова Н. Писатель Эдуард Успенский: «Старуха Шапокляк списана с моей первой жены»//Известия, 20.12.07 (ռուս.)
- ↑ Прототипом Шапокляк была тёща// Московский комсомолец,18.04.2007 (ռուս.)