Նիժնի Տագիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիժնի Տագիլ, քաղաք (1917-ից), ՌԴ Սվերդլովսկի մարզի Պրիգորոդնի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Միջին Ուրալի արևելյան լանջին, Տագիլ գետի ափին։ 334 հզ․ բն․ (2023)։ Սև մետալուրգիայի և մեքենաշինության (Նիժնի Տագիլի մետալուրգիական կոմբինատ, «Ուրալվագոնզավոդ») կենտրոն է։ Կան նաև սննդի և թեթև արդյունաբերության, ջեռուցման սարքերի, պլաստմասսայի գործարաններ, շինանյութերի արտադրություն։ Ունի մանկավարժական ինստիտուտ, Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղ, տեխնիկումներ, ուսումնարաններ, 2 թատրոն, թանգարաններ, երկաթուղային կայարան։ Հիմնադրվել է 1722-ին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 290