Ներդրումային նախագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներդրումային նախագիծ, տնտեսական կամ սոցիալական նախագիծ, որը հիմնված է ներդրումների վրա։ Այն որոշակի օբյեկտում ուղղակի ներդրումների իրականացման տնտեսական նպատակահարմարության, ծավալի և ժամկետների հիմնավորում է, որը ներառում է գործող ստանդարտներին համապատասխան մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Ներդրումի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներդրումային նախագծերը լինում են.

  • արտադրական
  • գիտատեխնիկական
  • առևտրական
  • ֆինանսական
  • տնտեսական
  • սոցիալ-տնտեսական

Առևտրական պրակտիկայում ընդունված է առանձնացնել.

ա) ներդրումներ ֆինանսական ակտիվներում (իրական, կամ կապիտալ ձևավորող, կամ արտադրող ներդրումներ), ներդրումներ արտադրական շենքերի և կառույցների, ցանկացած տեսակի մեքենաների և սարքավորումների համար ավելի քան մեկ տարի ժամկետով,

բ) ներդրումներ դրամական ակտիվներում (պորտֆելային ներդրումներ), գումար ստանալու իրավունք այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից,

գ) ներդրումներ ոչ նյութական ակտիվներում, նյութական մարմնավորման հետ չկապված, բայց տնտեսական արժեք ունեցող ծախսեր։ Կարող է նյութականացված լինել ձեռնարկության լուծարման, ինչպես նաև միաձուլման և կլանման դեպքում։

Ներդրումային նախագծերի գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներդրումային ծրագրերի գնահատման համար դիտարկվում են այնպիսի հիմնական գործոններ, ինչպիսիք են դրամական հոսքերը և դրանց բաշխումը ժամանակի մեջ (այսինքն՝ պետք է հաշվի առնել ոչ միայն, թե որքան գումար կբերի նախագիծը, այլև որքան արագ) և նախագծի ռիսկային լինելը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алексей Герасименко Финансовый менеджмент - это просто: Базовый курс для руководителей и начинающих специалистов. — М.: Альпина Паблишер, 2013. — 532 с. — ISBN 978-5-9614-4328-8