Նարեկյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նարեկյան վարժարան, հիմնադրվել է 1846 թվականին, Կ. Պոլսի Պեյօղլու թաղամասում։ Երկսեռ նախակրթարան էր։ Դասավանդվել են հայերեն, թվաբանություն, վայելչագրություն, կրոն, ձեռքի աշխատանք և այլն։ 1877 թվականին նարեկյան վարժարանը տեղափոխվել է Ս․ Հարություն եկեղեցուն կից շենքը և շարունակել գործել շուրջ քսան տարի՝ որոշակի դեր կատարելով միջնակարգ դպրոցների համար դիմորդներ պատրաստելու, ժողովրդի մեջ գրագիտություն տարածելու գործում։ Հետագայում վարժարանի համար կառուցվել է նոր շենք, ուր 1895 թվականին, նարեկյան վարժարանի հիմքի վրա ստեղծվել է Էսայան վարժարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 203