ՆՍՎԳ-12.7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՆՍՎԳ-12.7
ՆՍՎԳ-12.7,  6Т7 հաստոցի վրա
ՆՍՎԳ-12.7, 6Т7 հաստոցի վրա
Տեխնիկատակտիկան բնութագիր
Փողի տրամաչափ 12,7 մմ
Փողի երկարություն
Զենքի երկարություն 1560 (բուն գնդացիր) մմ
Զենքի քաշը առանց փամփուշտների 25 կգ (բուն գնդացիր)
41 (6Т7 հաստոցով և ժապավենով) կգ
Զենքի քաշը լիցքավորված պահեստատուփով
Պահեստատուփի տարողություն 50 հատ
Փամփուշտի քաշ 123-137 գ
Ակոսների քանակ 8 հատ
Մարտական արագաձգություն 80-100 կր/ր
Հրաձգության տեմպ 700 - 800 (տեխնիկական արագաձգություն) կր/ր
Գնդակի սկզբնական արագություն 845 մ/վ
ՈՒղիղ կրակի հեռավորություն
Նշանառու հեռավորություն 2000 (ցամաքային նշ.) մ
1500 (օդային նշ.) մ
Մահացու կրակի հեռավորություն

ՆՍՎԳ-12.7, խոշոր տրամաչափի գնդացիր, որը նախատեսված է թեթև զրահապատ սարքավորումների, օդային թիրախների և կենդանի ուժի խոցման համար:

Գնդացիրը ստեղծվել է 1969-1972 թվականներին՝ Գ. Նիկիտին, Յու. Սոկոլով և Վ. Վոլկով կոնստուկտորների կողմից և այստեղից էլ ստացել է այս հապավումը[1]։ Այս զենքի հիման վրա մշակվել է տանկային տարբերակը՝ ՆՍՎՏ։ Գնդացրի կոդային անվանումը «Ուտյոս» է։

Հետևակային հաստոցը (6Т7) գնդացրի համար մշակվել է Լ. Վ. Ստեփանովի և Կ. Ա. Բարիշևի կողմից։ Հաստոցի կառուցվածքը թույլ է տալիս այն ամրագոտիներով ամրացնել մեջքին տեղափոխման նպատակով[2]։

Գնդացրի ավտոմատիկան աշխատում է վառոդային գազերի էներգիայի հաշվին, որոնք դուրս են գալիս զենքի փողից։

Գնդացրի սնուցումը կատարվում է մետաղյա ժապավենի միջոցով, որը պարունակում է 50 փամփուշտ։

ՆՎՍԳ 12,7-ի մասին որոշ տվյալներ.

  • գնդացրի փողի տրամաչափը 12.7 մմ է,
  • բուն գնդացրի զանգվածը 25 կգ է,
  • փողի զանգվածը 9 կգ է,
  • հաստոցի զանգվածը կազմում է 16 կգ ,
  • նշանառու օպտիկական սարքի զանգվածը 1.7 կգ, իսկ նշանառու սարքի կոմպլեկտը 5.3 կգ
  • 50 փամփուշտանոց արկղի քաշը 11.1 կգ է,
  • փամփուշտների զանգվածը կազմում է 123-137 գ, իսկ գնդակներինը՝ 44,3-49,5 գ
  • Բ-32 գնդակի թռիչքի առավելագույն հեռավորությունը 6000 մ է,
  • թեթև զրահապատ սարքավորումների հանդեպ իրական կրակի հեռավորությունը 800 մ է, իսկ մարդկանց և օդային թիրախների հանդեպ 1500 մ,
  • զենքից կրակելու համար օգտագործում են 12,7 մմ-ոց փամփուշտներ՝ Բ-32 (Б-32), ԲԶՏ-44 (БЗТ-44) և ՄԴԶ (МДЗ) գնդակներով:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • «Руководство по 12,7 мм пулемету «Утес» (НСВ-12,7)», 2-րդ թողարկում, Մոսկվա, 1986 թ.: