Մուտքագրման կույր մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մուտքագրման կույր մեթոդ, համակարգչով, գրամեքենայով կամ այլ տեխնիկական սարքի ստեղնաշարով, առանց ստեղներին նայելու ինֆորմացիայի արագ մուտքագրման եղանակ։

Նախկինում հայտնի էր որպես «Ամերիկյան տասմատյա Կույր մուտքագրման» մեթոդ։ Գոյություն ունի դեռ 1888 թվականից։ 19-րդ դարում կույր մեթոդով գրամեքենաների վրա մուտքագրել էին սովորեցնում մեքենագրուհիներին և քարտուղարուհիներին։ Այն թույլ է տալիս սահմանափակել սղագրության անհրաժեշտությունը և էապես բարձրացնել քարտուղարուհու աշխատանքի արտադրողականությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կույր հավաքելով մեթոդը մշակվել է դատարանի սղագրող, ամերիկացի Ֆրենկ Էդգար Մըքգուրինի կողմից Սոլթ Լեյք Սիթիում, 1888թ. հուլիսի 25-ին։ Մըքգուրին, լինելով այս մեթոդը օգտագործող ժամանակի միակ հայտնի մարդը, հաղթում է ութմատյա տեսողական մեթոդով մեքենագրող հանրահայտ Լուի Թրամվին։ Սա եղել է մեքենագրության առաջին մրցույթը, որը իրականացվել է Սինսինաթի քաղաքում։ Մրցույթի արդյունքները լուսաբանվել են ժամանակի հեղինակավոր բազմաթիվ թերթերի առաջին էջերում։ Մըքգուրին մրցույթում շահել էր 500$ ԱՄՆ, որը, համաձայն սպառողական գների ինդեքսի, 2008 թվականի դրությամբ կկազմեր 11675$ ԱՄՆ [3]: Այս հաղթանակը մեծ հետաքրքրություն առաջացրեց և' կույր մեքենագրման մեթոդի, և' տպագրական մեքենաների հանդեպ։ Այդ օրը կարելի է համարել կույր մեթոդով մեքենագրման ծննդյան օր, որի հիմվան վրա հետագայում ստեղծվեցին տարբեր լեզուների կույր մուտքագրման մեթոդներ։

Այս մրցույթից արդեն երեք տարի անց մուտքագրման Կույր մեթոդին իր ստեղծագործությունում անդրադարձել է նաև Արթուր Կոնանդ Դոյլը. « - Չե՞ք կարծում, - հարցրեց նա, - որ ձեր կարճատեսությանը պարագայում հոգնեցուցիչ է այդքան շատ մեքենագրելը» ։

« - Սկզբում ես հոգնում էի, սակայն ես մեքենագրում եմ կույր մեթոդով, - պատասխանեց նա»։

Արթուր Կոնանդ Դոյլ. «Շերլոկ Հոմսի արկածները» 1981թ.