Մոխրոտիկ (վագր)
Մոխրոտիկ | |
---|---|
Տեսակ | վագր |
Ցեղատեսակ | Ամուրյան վագր |
Սեռ | իգական |
Ծնվել է | 2011 թվական |
Ծննդավայր | Պրիմորիեի երկրամաս |
Երկիր | Ռուսաստան |
Անվանված է | Մոխրոտիկ |
Մոխրոտիկ, ամուրյան էգ վագր, որը փրկվել է մարդկանց կողմից։ Մոխրոտիկն առաջին վագրերից մեկն է, որն սկսել է վերականգնել իր ցեղատեսակի պոպուլյացիան[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էգ վագրը եղել է 6 ամսական, երբ մարդիկ գտել են նրան։ Դեպքը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարին, Պրիմորիեի երկրամասի հարավ-արևմուտքում։ Վագրը մահանում էր հյուծումից և ցրտից։ Մարդիկ նրան փրկել են և անվանել Մոխրոտիկ։ Երկարատև բուժումից հետո, վագրը տեղավորվել է վերականգնողական կենտրոնում։ Այնտեղ Մոխրոտն անցել է վերականգնողական հատուկ կուրս։ 2013 թվականի սկզբին մասնագետների կողմից ընդունվել է որոշում՝ Մոխրոտիկին վայրի բնություն արձակելու վերաբերյալ։ Վագրը բաց է թողնվել Բաստակ արգելոցում։ Այնտեղ բնակվում էր Զավետնի անունով միայնակ որձ վագրը[3]։ Գիտնականները ենթադրում էին, որ Մոխրոտիկը և Զավետնին կարող են դառնալ զույգ և սերունդ տալ։ 2,5 տարվա ընթացքում գիտնականները անդադար հետևել են վագրերի զույգին՝ GPS վզկապների և ֆոտոծուղակների միջոցով։ Ստացվել են Մոխրոտիկի և Զավետնիի ավելի քան հազար լուսանկարներ[4]։
Ձագերի ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Էգ վագրի համար ձագերի ծնունդը կարևոր իրադարձություն է, որը խորհրդանշում է Հրեական ինքնավար մարզի տարածքում ամուրյան վագրերի պոպուլյացիայի վերականգնումը»։
2015 թվականի դեկտեմբերին Մոխրոտիկը երկու ձագերի հետ ընկել է ֆոտոծուղակը։ Դա նշանակում է, որ որոշ ժամանակ անց էգ վագրը ծննդաբերել է[5]։ Այդ տարածքներում ամուրյան վագրերը բնակվել են մինչև 20-րդ դարի 50-60-ական թվականները, որից հետո այդ ցեղատեսակի վագրերի թիվը կտրուկ անկում է ապրել[5]։
Մոխրոտիկը և նրա ձագերը ստացել են անհատական ուժեղ հսկողություն[6][7]։ Վագրի ձագերին անվանել են Պրինց (Արքայազն) և Վոստոկ (Արևելք)[8]։
Վագրի ձագերի ծննդյան հետ կապված «Բաստակ» արգելոցն իր շնորհակալությունն է հայտնել Ռուսական աշխարհագրական ընկերակցությանը, Կենդանիների պաշտպանության միջազգային ֆոնդին, Վայրի կենդանիների պահպանության միությանը, ԳԱԱ Ա․Ն․Սևերցովի անվան բնապահպանության և էվոլյուցիայի խնդիրների ինստիտուտին՝ Մոխրոտիկին նյութական և խորհրդատվական օգնություն ցուցաբերելու համար[4][9]։
2017 թվականին Մոխրոտիկը կրկին սերունդ է տվել[10]։
Լուսանկար[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոխրոտիկն իր ձագերի հետ | Զավետնի վագրը | Մոխրոտիկի արձակումը վայրի բնություն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Золушка — первый тигр, который в этом десятилетии был возвращён на волю после курса реабилитации и смог не просто приспособиться к условиям дикой природы, но и дать потомство.
- ↑ ТАСС: Общество — Спасённая людьми и выпущенная затем на волю тигрица Золушка стала мамой двух тигрят
- ↑ Заветный — первый дикий тигр, самостоятельно поселившийся в Еврейской автономной области спустя почти 40 лет после исчезновения популяции амурских тигров в данном регионе.
- ↑ 4,0 4,1 Тигрица Золушка стала мамой | Русское географическое общество
- ↑ 5,0 5,1 Выпущенная на свободу тигрица Золушка стала мамой
- ↑ Тигрица Золушка и её малыши получат персональную охрану
- ↑ Спасённая людьми и выпущенная затем на волю тигрица Золушка стала мамой двух тигрят
- ↑ Тигр Восток
- ↑ «Тигрица Золушка стала мамой!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Сюрприз от Золушки