Մխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
20110504-RD-LSC-0591 - Flickr - USDAgov.jpg

Մխում, նյութերի ջերմամշակման տեսակ (տաքացում, ապա արագ հովացում), որի նպատակը նյութի բարձր ջերմաստիճանային վիճակի հաստատումն է կամ նրա դանդաղ հովացման ժամանակ ընթացող անցանկալի պրոցեսների կանխումըː Մխման կարելի է ենթարկել միայն այնպիսի նյութեր, որոնց հավասարակշիռ վիճակը բարձր ջերմաստիճանում տարբերվում է հավասարակշիռ վիճակից ցածր ջերմաստիճանում (օրինակ, բյուրեղային կառուցվածքով)։ Մխոցից հետո նյութը գտնվում Է, այսպես կոչված, անհավասարակշիռ կառուցվածքային վիճակում, որը հատուկ չէ տվյալ նյութին նորմալ ջերմաստիճանում (20°C)։ Մխման հետևանքով առաջացող կառուցվածքները լոկ հարաբերականորեն են կայուն (տաքացնելիս անցնում են ավելի կայուն վիճակի)։ Մխման ենթարկվող նյութերի առավել խոշոր խումբ են կազմում պողպատները։ Կատարվում է նաև հնացող, կարգավորվող ու միաֆազ համաձուլվածքների և մաքուր մետաղների մխումներ։ Հեղուկի մխման միջոցով կարելի է կասեցնել նրա բյուրեղացումը։ Այս դեպքում նրա արդյունքը հեղուկի անցումն է ապակենման վիճակի։ Որոշ համակարգերի համար այն հնարավոր է հեղուկ վիճակից։ Այդպիսի մխման շնորհիվ կարելի է վերացնել լիքվացիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png