Մի մինոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մի մինոր, լադի 24 տոնայնություններից մեկն է։ Այն սոլ մաժորի զուգահեռ մինոր տոնայնությունն է։ Բանալում ունի մեկ նշան՝ ֆա դիեզ։ Տոնայնության գերմաներեն անվանումն է e moll, ֆրանսերենը՝ mi mineur, իսկ անգլերենը՝ e minor : Մի մինորի համանունը մի մաժորն է, որը ունի 4 դիեզ՝ ֆա դիեզ, դո դիեզ, սոլ դիեզ և ռե դիեզ։ Սուբդոմինանտան լյան է, իսկ դոմինանտան` ռեն։ Ինչպես բոլոր մինոր տոնայնությունները, մի մինորը ունի երեք տեսակի գամմա՝ բնական՝ մի-ֆա դիեզ-սոլ-լյա-սի-դո-ռե-մի-ռե-դո-սի-լյա-սոլ-ֆա դիեզ-մի, հարմոնիկ՝ մի-ֆա դիեզ-սոլ-լյա-սի-դո-ռե դիեզ-մի-ռե բեկար-դո-սի-լյա-սոլ-ֆա դիեզ-մի և մելոդիկ՝ մի-ֆա դիեզ-սոլ-լյա-սի-դո դիեզ-ռե դիեզ-մի-ռե բեկար-դո բեկար-սի-լյա-սոլ-ֆա դիեզ-մի։

Մի մինորի մինոր եռահնչյունն է մի-սոլ-սի, սուբդոմինանտայինը՝ լյա-դո-մի և դոմինանտայինը՝ սի-ռե դիեզ-ֆա դիեզ։ Դոմինանտային սեպտակորդն է սի-ռե դիեզ-ֆա դիեզ-լյա։ Մի մինորում գրված հայտնի ստեղծագործություններից են Ֆելիքս Մենդելսոնի ջութակի կոնցերտը, Յոհաննես Բրամսի 3-րդ սիմֆոնիան, Պյոտր Իլյիչ Չաիկովսկու 5-րդ սիմֆոնիան, Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան, Դմիտրի Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան և այլ ստեղծագործություններ։