Միքայել Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Գրիգորյան
հուլիսի 3, 1953(1953-07-03) (70 տարեկան) -
ԾննդավայրՍտեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգեներալ-լեյտենանտ
ՊաշտոնՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (2000-2005)
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
և Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Միքայել (Միխայիլ) Գուրգենի Գրիգորյան (հուլիսի 3, 1953(1953-07-03), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարության դպրոցը։ 1987 թվականին ավարտել է Մ. Ի. Կալինինի անվան Հրետանային Ակադեմիան։ 1996 թվականին ավարտել է ՌԴ ԳՇ Ռազմական Ակադեմիան։

Ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, զբաղեցրել դասակի հրամանատարից մինչև հրետանային բրիգադի հրամանատարի, կորպուսի հրթիռա-հրետանային զորքերի շտաբի պետի պաշտոններ, ԽՍՀՄ ԶՈւ փոխգնդապետ։ Թբիլիսիի բարձրագույն հրետանային դպրոցն ավարտելուց հետո, 1974 թվականին ուղարկվում է Գերմանիա։
1979 թվականի ամռանը ԳԴՀ-ից տեղափոխվում է Նախիջևան (Մոտոհրաձգային գունդ, մարտկոցի հրամանատար, կապիտան)։ 1984 թվականին մայոր Միքայել Գրիգորյանը գերազանց գնահատականներով ընդունվում, և 1987 թվականին ավարտում է Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) Կալինինի անվան հրետանային ակադեմիան։ Նույն թվականի սեպտեմբերից կրկին ծառայության է անցնում Նախիջևանում, որպես հրետանային գնդի շտաբի պետ։ 1989 թվականի հոկտեմբերից փոխգնդապետ Գրիգորյանը նշանակվում է Քութայիսի բրիգադի հրամանատար։

Ծառայություն Հայաստանի զինված ուժերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականից ծառայության է անցնում Հայաստանի զինված ուժերում, նշանակվում հրաձգային հատուկ գնդի, ապա վեցերորդ հրետանային բրիգադի հրամանատար[1]։ Եղել է գնդի, բրիգադի կորպուսի հրամանատար, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ։ 2000 թվականի մայիսից մինչև 2005 թվականի օգոստոսը եղել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ՝ ղեկավարելով դաստիարակչական և սոցիալական խնդիրները։

1992 թվականի նոյեմբերին ԽՍՀՄ ԶՈւ փոխգնդապետ Գրիգորյանին շնորհվում է ՀՀ ԶՈւ Գնդապետի, 1995 թվականի մայիսին Գեներալ-մայորի, իսկ 2002 թվականին Գեներալ-Լեյտենանտի կոչում։

Ներկայումս զբաղեցնում է զորքերի (ուժերի) միավորված խմբավորման հրամանատարի պաշտոնը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ II աստիճանի «Մարտական խաչ» շքանշան (1999)
  • ԼՂՀ II աստիճանի «Մարտական խաչ» շքանշան (2000)
  • Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան (2003)
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ (1997, ՀՀ)
  • «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ (2003, ՀՀ)
  • «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2003, ՀՀ ոստիկանություն)
  • «Լոռվա Ասպետ» պատվո նշան (2000, ՀՀ Լոռու մարզպետարան)
  • «Մարշալ Ժուկով» մեդալ (1997, ՌԴ)
  • «ԽՍՀՄ Զինված Ուժեր 60» մեդալ (1978, ԽՍՀՄ)
  • «ԽՍՀՄ Զինված Ուժեր 70» մեդալ (1988, ԽՍՀՄ)
  • «ԽՍՀՄ Զինված Ուժերում անբասիր ծառայության համար» մեդալ (1981, ԽՍՀՄ)
  • «Ռազմական համագործակցության ամրապնդման համար» մեդալ (2002, ՌԴ)
  • «Կովկասում ծառայության համար» տարբերանշան (2002, ՌԴ)
  • «Վարդան Մամիկոնյան» շքանշան (2012)[2]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2016)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նշվեց մոտոհրաձգային բրիգադի 20-րդ տարեդարձը».
  2. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
  3. Մ. Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Միքայել Գրիգորյանի ծննդյան 50-ամյակին է նվիրված Դավիթ Սարգսյանի և Ռոզա Նազարյանի «Մասիսն այն կողմից» գիրքը (Երևան, «Ոսկան Երևանցի» տպարան, 2004 թ. ISBN 99930-0-072-2)