Միջազգային հաշվարկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային հաշվարկներ, դրամական հաշվարկներ տարբեր երկրների սուբյեկտների (ձեռնարկություններ, հիմնարկություններ, բանկեր, առանձին անձինք) միջև։ Կապված են արտաքին առևտրի, վարկերի, կապիտալի երկարաժամկետ ներդրումների, տրանսպորտային ծառայությունների, տուրիզմի, արտասահմանում գտնվող դիվանագիտական ներկայացուցիչների ապահովման, պահպանման, գործուղումների, պատվիրակությունների ուղևորությունների, ինչպես նաև միջոցների արտասահմանյան այլ բնույթի փոխանցումների (շահույթի, հոնորարի, ալիմենտի և այլն) հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 579