Մերկ կինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերկ կինը
տեսակգեղանկար
նկարիչՕգյուստ Ռենուար
տարի1876
բարձրություն92 սանտիմետր
լայնություն73 սանտիմետր
ժանրնյու և դիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
սեփականատերՍերգեյ Շչուկին
Ծանոթագրություններ
 Nude woman, Anna (Renoir) Վիքիպահեստում

«Մերկ կինը» (ֆր.՝ Nu féminin), նկար, որը ստեղծվել է 1876 թվականին ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի (Pierre-Auguste Renoir, 1841—1919) կողմից։ Պատկանում է Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանին, գտնվում է Եվրոպայի և Ամերիկայի երկրների 19-20-րդ դարերի արվեստի պատկերասրահում[1][2]։ Կտավի չափսերն են՝ 92 × 73 սմ [3]։

Օգտագործվում է նաև այս նկարի այլ անվանումներ՝ «Թախտին նստած մերկ կինը»[4], «Աննա» (բնորդուհու անունով), «Լոգանքից հետո» և «Մարգարիտ»[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1896 թվականը «Մերկ կինը» նկարը գտնվել է Էմանուել Շաբրիեի (Emmanuel Chabrier) հավաքածուում։ Ապա այն գնել է փարիզյան հայտնի մարշալ Պոլ Դյուրան Ռուելը (Paul Durand-Ruel)[5][6]։ 1898 թվականին նա կտավը 15 000 ֆրանկով վաճառել է մոսկովյան վաճառական և հավաքորդ Պյոտր Շուկինին[7]։ Հետագայում այս նկարը 14 տարի կախված է եղել Պյոտր Շուկինի ննջասենյակում, քանի որ նա չէր համարձակվում այն ցուցադրել իր պատկերասրահում։ 1912 թվականի հունիսին նկարը Շուկինից գնել է եղբայրը՝ Սերգեյ Շուկինը և այն նրա հավաքածուում է եղել 1912-1918 թվականներին[5][6]։

1918 թվականին «Մերկ կինը» նկարը հանձնվել է Նոր արևմտյան գեղանկարչության առաջին թանգարան։ 1923 թվականին վերջինս միացվել է Արևմտյան գեղարվեստի երկրորդ թանգարանին և արդյունքում ձևավորվել է Նոր արևմտյան արվեստի թանգարանը, որտեղ նկարը գտնվել է մինչև 1948 թվականը՝ թանգարանի լուծարվելը։ Դրանից հետո նկարը հանձնվել է Պուշկինի անվան գեղարվեստի թանգարան, որտեղ և գտնվում է մինչ օրս[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենուարի նկարի համար կեցվածք է ընդունել փարիզյան բնորդուհի Աննան։ Որպես ֆոն նկարիչն օգտագործել է տարբեր իրեր՝ մասամբ դրված թախտին և բազմոցին, իսկ մասամբ էլ թափթփված շուրջբոլորը։ Դրանց կտորները նկարելու համար Ռենուարը կիրառել է բաց, շեշտակի վրձնահարվածներ։ Բնորդուհու կառուցվածքը նկարված է լրիվ այլ ոճով․ հոծ և հարթ ձեռագրով, որը համատեղում է վարդագույն և մարգարտյա գույները[8][9]։

Արվեստագետ Միխաիլ Լեբեդյանսկին գրել է.[8][9]:

Ռենուարի ստեղծագործության մեջ դժվար է գտնել ավելի հիասքանչ կանացի դիմանկար։ Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ այս կտավը դիմանկար է։ Սակայն սա հենց դիմանկար է՝ ժանրին բնորոշ բոլոր գծերով՝ ներառյալ գլխավորը՝ բացահայտելով պատկերված մոդելի անհատական առանձնահատկությունները։ Եվ այն, որ մոդելը մերկ է, ևս փարիզյան բնորդուհի Աննային բնորոշ առանձնահատկություն է և ավելի է ընդգծում չքնաղ կնոջ անկրկնելի գեղեցկությունը բաց հայացքով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Зал 10: Ренуар, Писсарро, Сислей» (HTML). Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. ГМИИ имени А.С. Пушкина — www.newpaintart.ru. Վերցված է 12.02.2014-ին.
  2. «Пьер Огюст Ренуар. Обнажённая, 1876» (HTML). Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. ГМИИ имени А.С. Пушкина — www.newpaintart.ru. Վերցված է 12.02.2014-ին.
  3. «Пьер Огюст Ренуар. Обнажённая» (HTML). ГМИИ имени А.С. Пушкина — www.arts-museum.ru. Վերցված է 12.02.2014-ին.
  4. Ренуар Пьер Огюст // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  5. 5,0 5,1 5,2 «Щукин Пётр Иванович (1853—1912)». Московские меценаты современного искусства. ГМИИ имени А.С. Пушкина — www.artmaecenas.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 11.02.2014-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Пьер Огюст Ренуар. Обнажённая». Московские меценаты современного искусства. ГМИИ имени А.С. Пушкина — www.artmaecenas.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 11.02.2014-ին.
  7. Н. Ю. Семёнова. «Московкие коллекционеры. Часть I: Загадка Щукина — «Упадок или возрождение?»» (HTML). www.tphv-history.ru. Վերցված է 12.02.2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. 8,0 8,1 М. С. Лебедянский Портреты Ренуара. — Изобразительное искусство, 2002. — ISBN 5-85200-359-X
  9. 9,0 9,1 «Обнажённая (Пьер Огюст Ренуар)» (HTML). impressionnisme.narod.ru. Վերցված է 12.02.2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]