Մետամորֆիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետամորֆիզմ (< հուն, metamorphoómai — փոխակերպվել, վերափոխվել), ապարների տեքստուրայի, ստրուկտուրայի, միներալային ու քիմիական կազմի էական փոփոխություններ երկրակեղևում և Երկրի մանթիայում՝ ջերմության, ճընշման և խորքային ֆլյուիդների (ցնդող բաղադրիչների) ներգործության շնորհիվ։ Տերմինն առաջարկ ել է անգլիացի երկրաբան Չ․ Լայեչը, 1883-ին։ Մետամորֆիզմին չեն պատկանում նստվածքների խտացման, ցեմենտացման, դիագենեզի պրոցեսները և հողմահարումը։ Մետամորֆիզմի գլխավոր գործոններն են ջերմությունը, ճնշումը (հիդրոստատիկ և միակողմանի), ֆլյուիդների կամ լուծույթների բաղադրությունը և քիմիական ակտիվությունը։tԿարևոր նշանակություն tuAihli Tiuilr սկզբնական ապարների կազմը, կառուցվածքը և Մետամորֆիզմի երկրաբանական պայմանները (տարածական և ծագումնային փոխադարձ կապերը տեկտոնական շարժումների, մագմատիզմի ևնի հետ)։ Ըստ այդ գործոնների (հիմնականում ջերմություն և ճնշում) կատարվում է մետամորֆային ապարների գլխավոր միներալների կայունության մարզերի (Մետամորֆիզմի ֆացիաներ) առանձնացում, որն ընկած է բոլոր մետամորֆային ապարների ստորաբաժանման և Մետամորֆիզմի աստիճանի ուսումնասիրության հիմքում։ Մետամորֆային փոփոխությունները հանգում են սկզբնական միներալների տրոհման, մոլեկուլների վերախմբավորման և միներալային տեսակների նոր, ավելի կայուն ասոցիացիաների առաջացման, այսինքն՝ տեղի է ունենում ապարների մասնակի կամ լրիվ վերաբյուրեղացում, որը զուգակցվում է նոր ստրուկտուրաների, իսկ մեծ մասամբ՝ նոր միներալների կազմավորմամբ։ Մետամորֆային պրոցեսները խիստ բազմազան են ըստ դրսևորման ձևի և ապարների վերափոխման բնույթի։ Մ․ կարող է ընդգրկել ապարների հսկայական զանգվածներ (ռեգիոնալ Մ․) կամ արտահայտվել տեղայնացված, հարելով մագմատիկ ապարների կոնտակտին (կոնտակտային Մ․) կամ բեկվածքներին (մերձբեկվածքային Մ․)։ Խորքային զոնաներում Մ․ հաճախ համընկնում է գրանիտոիդային մագմատիզմի ռեգիոնալ զարգացման մարզերի հետ։ Ջերմության բարձրացման դեպքում կատարվող Մ․ կոչվում է պրոգրեսիվ և ուղեկցվում է սկզբնական ապարների ցնդող բաղադրիչների կորստով (ապահիդրատացում, ապակարբոնատացում)։ Ջերմության նվազման ֆոնի վրա ընթացող հետադարձ պրոցեսները վերագրվում են ռեգրեսիվ Մ-ին։ Կրկնվող ռեգրեսիվ Մ․ ստացել է դիաֆտորեզ անունը։