Մեճմաայը հավատիս
Մեճմաայը հավատիս | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Հիմնադրվել է | 1852 |
«Մեճմաայը հավատիս» («Ծաղկաքաղ լուրերի»), հայատառ թուրքերեն ամսաթերթ, շաբաթաթերթ, ապա՝ օրաթերթ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լույս է տեսել 1852-1877 թվականներին[1] Կ. Պոլսում։ Արտոնատեր-խմբագիրներն են եղել Հովսեփ Վարդանյանը, Հովակիմ Թյուլպենտճյանը, Հովհաննես Մարգարյանը, Պողոս Քիրիշճյանը, Հովհաննես Թոլայանը։
Պարբերականը տպագրել է Թուրքիայի քաղաքական, վարչական, գիտական, գյուղատնտեսական և այլ բնագավառների, երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն, անդրադարձել թուրքահայության տնտեսական, կրթամշակութային կյանքին, քննադատել թուրքական կառավարության՝ հայերի նկատմամբ վարած ազգային քաղաքականությունը։
Ունեցել է «Իլավէյի (հավելված) Մէճմաայը Հավատիս» (1853), «Րուզնամէի (օրացույց) Մէճմաայը Հավատիս» («Լրատու Մէճմաայը Հավատիս», 1861-1866) հավելվածներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |