Մարմնի խոռոչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարմնի խոռոչները մարմնի մեջ գտնվող տարածություններն են, որոնցում գտնվում են ներքին օրգանները։ Մարդու մարմնի կարևոր խոռոչներն են՝ գանգի, կրծքավանդակի և որովայնի խոռոչները։

1-Գանգի խոռոչը գտնվում Է գլխում։ Գանգի խոռոչում գտնվում է գլխուղեղը, որը վնասվածքներից պաշտպանված է գանգի ոսկրերով։

2-Կրծքավանդակի խոռոչը գտնվում է իրանի վերին մասում և որովայնի խոռոչից բաժանված է գմբեթաձև մկանով՝ ստոծանիով։ Կրծքավանդակը, որը ձևավորվում է կողերի՝ կրծոսկրին և ողերին միանալով, պաշտպանում է իր մեջ եղած օրգանները (սիրտ, թոքեր և այլն)։

3-Որովայնի խոռոչը գտնվում է իրանի ստորին մասում։ Որովայնի խոռոչում են գտնվում ստամոքսը, աղիները, լյարդը, լեղապարկը, փայծաղը, միզային և սեռական օրգանները և այլն։ Որովայնի խոռոչի օրգանները միայն հետևից են պաշտպանված ոսկրերով, հետնաբար խոցելի են։