Մասնակցի քննարկում:MGM/Արխիվ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարգելի՛ MGM։ Ձեր բեռնած Jermuk-zinanshan.png պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ --Հարգանքներով` ERJANIK 08:29, 29 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Հարգելի ERJANIK` սա Ջերմուկ քաղաքի նոր զինանշանն է: --Հարգանքներով` Ghazarosyan (քննարկում) 12:12, 29 Ապրիլի 2014 (UTC)[reply]
Հարգելի՛ MGM, հասկանալի է թե ինչ է պատկերված, բայց կարդացեք խնդրեմ վերը նշված էջերը, որ հասկանաք թե ես ինչ ի նկատի ունեմ: -- ERJANIK 11:58, 4 Մայիսի 2014 (UTC)[reply]

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ MGM, Վիքիպեդիայում մասնակցի քննարկումները չի թույլատրվում հեռացնել: Դուք բազմիցս խախտել եք այդ կանոնը: Եվս մեկ անգամ նման բան անելու դեպքում Ձեր մասնակցային հաշիվը կարգելափակվի: --23artashes (քննարկում) 22:48, 24 Մայիսի 2014 (UTC)[reply]
Հարգելի 23artashes` հասկանում եմ, բայց և դուք էլ ըմբռնում մոտեցեք: Սա իմ քննարկումների էջն է և ինձ ուղղված պահանջները կարդալուց հետո ես հները ջնջում եմ, որ նորերի հետ չխառնվեն: Եվ մեր այս խոսակցությունը ևս մի քանի օրից կջնջեմ: --Ghazarosyan (քննարկում) 23:04, 24 Մայիսի 2014 (UTC)[reply]

քննարկումների ջնջում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ MGM, վիքիպեդիայում իսկապես չի թույլատրվում ջնջել քննարկումները, կարող եք արխիվացնել պարզապես, ստեղծեք Մասնակցի քննարկում:MGM/Արխիվ էջ, և քննարկումները Ձեր ասելով կարդալուց հետո տեղադրեք այդ էջում, իսկ այդ արխիվի էջի հղումը տեղադրեք քննարկման էջում, այսքան բան: --ERJANIK 04:55, 25 Մայիսի 2014 (UTC)[reply]
Հարգելի՛ MGM։ Ձեր բեռնած Պատկեր:Harutyun Sargsyan official portrait from eparch-VayocDzor.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման։ Տվյալ պարագայում պատկերը վերցված է քոփիռայթի նշանով պաշտպանված կայքից։ Եթե այդ պաշտոնյայի լուսանկարի հեղինակը Դուք եք, այn բեռնեք Վիքիպահեստում որպես ազատ պատկեր։ Խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ --23artashes (քննարկում) 18:17, 5 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի Արտաշես, ես այդ հեղինակային իրավուքի պահից գլուխ չեմ հանում, եթե Դուք այդքան լավ եք հասկանում, կատարեք փոփոխությունները ու պահպանեք նկարը: Եթե հավես չունեք ուղղումներ անելու և միայն ջնջելով եք զբաղված՝ բարի ժամանց Ձեզ... )))
Նկարը վերցված է Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնական էջից (http://vdzor.mtaes.am/):
Ghazarosyan (քննարկում) 18:36, 5 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի՛ MGM, նեղանալ պետք չէ։ Հիմա կփորձեմ ավելի մատչելի լեզվով բացատրել կարգը։ Ձեր բեռնած նկարը, ինչպես նշեցիք, վերցված է մարզպետարանի կայքից։ Իսկ այդ կայքի ներքևի մասում գրված է հետևյալը. «© 2011-2015, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն», այսինքն՝ կայքի բոլոր նյութերը (նաև՝ լուսանկարները) պաշտպանված են հեղինակային իրավունքների մասին օրենքով։ Դա նշանակում է, որ ՎՊ-ում բեռնելով այդ նկարը՝ մենք օրենք ենք խախտում։
Մարդկանց լուսանկարների վերաբերյալ. մեր Վիքիպեդիայում թույլատրվում է բեռնել միայն մահացած մարդկանց լուսանկարներ, այն էլ՝ խիստ անհրաժեշտության դեպքում՝ որպես ոչ ազատ պատկեր և միայն մեկ հոդվածում օգտագործելու պայմանով։ Ապրող մարդկանց պատկերները բեռնվում են Վիքիպահեստում՝ որպես ազատ պատկերներ։ Բայց այդ դեպքում լուսանկարի հեղինակը պետք է Դուք լինեք։ --23artashes (քննարկում) 08:07, 6 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի Արտաշես, նեղանալու հարց չկա, պարզապես ամեկն անգամ երբ հավես եմ ունենում մի ինչ-որ նյութ գրելու կամ փոփոխելու, նույն խնդրի առաջ եմ կանգնում: Ամեն անգամ ասում են հեղինակային իրավունքի հարց կա, ենթակա է հեռացման: Դե հիմա եթե լիազորությունը ունեք ու կարող եք ջնջել՝ ապրաք, ջնջելուց ավելի հեշտ գործ չկա: Բայց եթե այդքան լավ եք հասկանու այդ ամենից, ավելի շատ ու բարձր լիազորություններ ունեք վիքիպեդիայում՝ փորձեք ուղղել, շտկել թերությունները, քան միանգամից ասել «ենթակա է հեռացման»:
Շնորհակալություն...
Ghazarosyan (քննարկում) 14:17, 6 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]