Մասնակցի քննարկում:GeoO/Արխիվ 2021

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոդար Կումարիտաշվիլի/Հետշրջում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ GeoO, Նոդար Կումարիտաշվիլի հոդվածի առաջին նախադասությունում գրված է․ <<վրացի մարզիկ, ով․․․>>։ Դուք խմբագրել եք և ով դերանունի փոխարեն տեղադրել եք որը հարաբերական դերանունը։ Ես հետշրջում եմ կատարել, քանի որ որը դերանունը օգտագործվում է իրանիշ գոյականների փոխարեն, իսկ ով դերանունը օգտագործվում է անձանիշ գոյականների փոխարեն։Քանի որ մարզիկ գոյականը անձնանիշ է, սխալ է օգտագործել որը դերանունը։-- Հարգանքներով VFaryan (քննարկում) 15։31 Հունվարի 1, 2020 (UTC)

Հարգելի՛ @VFaryan, ո՞վ է Ձեզ նման բան ասել։ Աղբյուր կտա՞ք։ --ջեօ (✡) 20:11, 1 Հունվարի 2021 (UTC)
Հարգելի՛ ջեօ, կարող եք այս հղումով կարդալ Լեզվի կոմիտեի որոշումը, որով ճիշտ է համարվում և՛ որ, և՛ ով դերանունների օգտագործում, սակայն քանի որ ով-ը անձնանիշ գոյականի փոխարինող է, ճիշտ է անձնանիշ գոյականի փոխարեն օգտագործել ով դերանունը։ https://hetq.am/hy/article/97231։ Եթե ունեք լեզվաբան ծանոթներ կարող եք նրանց էլ հարցնել։ Իմ քույրը լեզվաբան է, իրեն էլ հարցրեցի ու հաստատեց իմ տեսակետը։ Իմ հայոց լեզվի ուսուցիչն նույնիսկ սխալ էր համարում, եթե անձնանիշ գոյականի փոխարեն որ դերանունն օգտագործեինք։ Բայց ոչ-ի գտագործումն էլ է ճիշտ, բայց ցանկալի չէ։-- Հարգանքներով VFaryan (քննարկում) 10։24 Հունվարի 2, 2020 (UTC)
@VFaryan, Ձեր նշած հղումը չի աշխատում։ Ես սա գտա, կարող եք կարդալ։ --ջեօ (✡) 17:25, 2 Հունվարի 2021 (UTC)
@GeoO, Ձեր նշածում չի ասվում, որ ես սխալ եմ։ Եթե ունեք լեզվաբան ծանոթներ կարող եք իրենցից հարցնել։ Ես ուրիշ լեզվաբաններից էլ կարծիք հարցրեցի ու նշեցին, որ երկու տարբերակն էլ ճիշտ է, սակայն ով-ը ավելի նախընտրելի տարբերրակ է։-- Հարգանքներով VFaryan (քննարկում) 14։21 Հունվարի 3, 2020 (UTC)
@VFaryan, կարող եմ իհարկե. հարգելի՛ @Voskanyan, @23artashes և @Sigma'am, կարո՞ղ եք օգնել։ Շնորհակալ եմ շատ։ --ջեօ (✡) 18:02, 3 Հունվարի 2021 (UTC)
Տվյալ դեպքում հաշվի է առնվում ոչ թե բառի անձանիշ կամ իրանիշ լինելը, այլ երկրորդական նախադասության պաշտոնը (օրինակներ կան այստեղ), եթե վերջին ժամանակներս կանոնները չեն փոխվել։ --Voskanyan (քննարկում) 18:17, 3 Հունվարի 2021 (UTC)
Համամիտ եմ Ոսկանյանի հետ, իսկ այս նախադասության մեջ ճիշտ է որ(ը) հարաբերական դերանունի կիրարկումը, քանի որ երկրորդական նախադասությունը որոշիչ ստորադաս նախադասություն է։ Փոխակերպեք և կհամոզվեք։--∑ίγμα (քնն.) 18:33, 3 Հունվարի 2021 (UTC)
Համակարծիք եմ հարգելի Ոսկանյանի և Սիգմայի հետ։ Այստեղ ճիշտը որ-ն է։ Վերջին տարիներին հիմնականում մամուլի «շնորհիվ» այս սխալը շատ է տարածվել։ Բացի հարգելի Ջեոյի բերած հղումից, ես մի քանի նյութ էլ եմ կարդացել այս թեմայով։ Եթե գտնեմ, հղումները կտեղադրեմ այստեղ։ -- 23artashes (քննարկում) 19:07, 3 Հունվարի 2021 (UTC)
Հ.Գ.1. Մեկը գտա։ Ֆեյսբուքյան գրառում է, բայց այստեղ, կարծում եմ, կարևորը բովանդակությունն է։ --23artashes (քննարկում) 19:23, 3 Հունվարի 2021 (UTC)
Հ.Գ.2. Եվս մեկ անդրադարձ՝ լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանի գրառումը «Մայրենի լեզվի դասեր» խմբում (կարող եք կարդալ, եթե խմբի անդամ եք)։ --23artashes (քննարկում) 19:46, 3 Հունվարի 2021 (UTC)
Հարգելի՛ @Voskanyan, @23artashes և @Sigma'am, շատ շնորհակալ եմ արձագանքների համար։ --ջեօ (✡) 08:58, 4 Հունվարի 2021 (UTC)

Լավ, եթե գտնում եք ճիշտը այդ տարբերակն է, կփոխեմ։-- Հարգանքներով, VFaryan (քննարկում) 13:43, 5 Հունվարի 2021 (UTC) ՎաՖ 13:44, 5 Հունվարի 2021 (UTC)

Հարգելի GeoO, Ձեր ստեղծած «Արոն Պիպեր» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --Ֆիլոմելա 🐍 17:16, 6 Հուլիսի 2021 (UTC)[reply]

-- Ֆիլոմելա 🐍 17:16, 6 Հուլիսի 2021 (UTC)[reply]

@SilViePink, Ուղղված է։ --ջեօ (✡) 20:12, 6 Հուլիսի 2021 (UTC)[reply]

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ آداک فرایند سپهر[խմբագրել կոդը]

Հարգելի՛ GeoO, կարծում եմ, որ նոր գրանցված آداک فرایند سپهر մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Արեն (քննարկում) 11:18, 9 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]

@Արեն Ձավարյան ջան, ի՞նչը չի համապատասխանում։ --ջեօ (✡) 13:22, 9 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]
ջեօ ջան, մտածում էի` չի թույլատրվում ՄՍ-ն պարսկերեն (հնարավոր է` սխալվում եմ) գրել, որովհետև շատերին հասկանալի չէ: --Արեն (քննարկում) 16:05, 9 Սեպտեմբերի 2021 (UTC)[reply]