Մասնակից:Voskanyan/Լեռնիկ Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Voskanyan/Լեռնիկ Ալավերդյան
Մահվան վայրԱմարաս

Լեռնիկ Խաչատուրի Ալավերդյան (19 հունվարի, 1959, Սոս, Մարտունու շրջան - 20 մարտի, 1991, Ամարաս), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնիկ Ալավերդյանը ծնվել է 1959 թ. հունվարի 19-ին Մարտունու շրջանի Սոս գյուղում։ Ստացել է միջնակարգ-մասնագիտական կրթություն։ 1977-79 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում որպես բանվոր։

Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է 1988 թ-ից։ Զոհվել է 1991 թ. մարտի 20-ին Ամարասի պաշտպանական դիրքերում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Սոսի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ