Մասնակից:Vahe93/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միքայել Զոլյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Սուրենի Զոլյան (հունիսի 19, 1980 թվական Երևան, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» դաշինք։ Անկուսակցական։ Քաղաքագետ, հասարակագետ, հրապարակախոս։ Մատմական գիտությունների թեկնածու։ Դասախոս։

Սուրեն Զոլյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թ․, հունիսի 19-ին, Երևանում։

2000 թ․  ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության բաժինը։

2001 թ․ ստացել է մագիստրոսի աստիճան, ավարտելով Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի ազգայնականության ուսումնասիրությունների բաժինը։

2002 թ․ ավարտել է  Երևանի պետական համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրան

2005 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան, պատմության բաժին։ Պատմական գիտությունների թեկնածու է։

2002 թ․-ից դասավանդել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, 2009 թ․-ին ստացել է դոցենտի գիտական կոչում։

2002-2004 թթ․ դասախոսել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում։

2007-2010 թթ․ եղել է Բրյուսովի անվ․ համալսարանի քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի տնօրեն։

2015-2017 թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում, որպես ավագ գիտաշխատող։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով:


Որպես քաղաքական վերլուծաբան, հեղինակ է հայաստանյան եւ միջազգային գիտական ամսագրերում և մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:

Ազատ տիրապետում է ռուսերենին և անլգերենին։ Ունի իսպաներեն և ֆրանսերեն լեզուների միջին իմացություն։

Որպես քաղաքագետ-վերլուծաբան համագործակցել է Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Երևանի Մամուլի Ակումբ, Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոն, Եվրասիա Համագործակցության Հիմնադրամ, և այլն։

2003-2016 թթ․ մի շարք միջազգային հետազոտական նախաձեռնություններում, կազմակերպություններում և համալսարաններում հետազոտություններ է անցկացրել որպես հրավիրված գիտնական։ Նրանց թվում են․

- Euro Atlantic Security Initiative Hurford Research Fellowship (Carnegie Endowment for International Peace)

- Georg Eckert Institute for Textbook Research

- Institute of Slavic, Eastern European And Eurasian Studies (UC Berkeley)

- University of California Los Angeles (UCLA)

- Open Society Institute's International Higher Education Support Program                                                

- European University Institute (TEMPUS)

- Heinrich Boell Caucasus Foundation

2010 թ․-ից առ այսօր նախագծերի համակարգող է Երևանի մամուլի ակումբ ՀԿ-ում։

2014 թ․-ից առ այսօր՝ վերլուծաբան, Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում։

Գիտական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմ քայլը» դաշինք

Թավշյա հեղափոխություն (Հայաստան)