Մասնակից:Tamara Nazaryan/Ռութ Ռոշ, Բարոնուհի Ֆերմոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tamara Nazaryan/Ռութ Ռոշ, Բարոնուհի Ֆերմոյ

Ռութ Սիլվիա Ռոշ, Բարոնուհի Ֆերմոյ, DCVO, OBE (née Gill; 1908 թվականի հոկտեմբերի 2 - 1993 թվականի հուլիսի 6) Եղիսաբեթ թագուհու ընկերուհին և վստահված անձն էր, և մայրական կողմից Դիաննայի՝ Ուելսի արքայադստեր տատիկը։ Նա մայր թագուհու պատվո սպասուհիներից մեկն էր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Ֆերմոյը ծնվել է Ռութ Սիլվիա Գիլիում՝ իր հայրական տանը՝ Դալեբբիթի, Բիդդսայդ, Աբերդենշիր, գնդապետ Վիլյամ Սմիթ Գիլլի դուստրը և նրա կինը՝ Ռութը (ն. Լիտյոհոն, Դեյվիդ Լիթջոնի դուստրը ՝ Դ.Լ.)[1]: Նա ցույց էր տալիս նախնական պոտենցիալ, որպես դաշնակահարուհի, և 1920-ական թվականներին սովորում էր Ալֆրեդ Կորտոտի մոտ Փարիզի կոնսերվատորիայում[2]:

Նրա երաժշտական կարիերան կարճ ժամանակով կանգ առավ, երբ նա հանդիպեց մեծահարուստ և շատ ավելի տարեց Մորիս Ռոշի՝ 4-րդ Բարոն Ֆերմոյին: 1931 թվականի սեպտեմբերի 17-ին նրանք ամուսնացան, Աբերդենշիր նահանգի Բիդսեյդ քաղաքում գտնվող Սբ Դևինիկ եկեղեցում: Լորդ և Լեդի Ֆերմոյն ունեին երեք երեխա, այդ թվում՝ Ֆրենսիսը, ով կդառնար Ուելսի արքայադուստր Դիանայի մայրը:

Լեդի Ֆերմոյը երբեմն դաշնամուր էր նվագում հանրություն առաջ ամուսնությունից հետո, մասնավորապես՝ 1950 թվականին Ժոզեֆ Քրիփսի հետ՝ Ալբերտ թագավորական սրահում, իսկ 1966 թվականին «King՝s Lynn»-ում Պարոն Ջոն Բարբիրոլի և «Hallé» նվագախմբի հետ[3]: Նա հիմնադրեց «King՝s Lynn» փառատոնին՝ 1951 թվականին և 25 տարի սերտորեն ներգրավված էր փառատոնի մեջ՝ համոզելով Եղիսաբեթին՝ Մայր թագուհուն դառնալ իր հովանավորը[4]:

1956 թվականին, Մայր թագուհին Լեդի Ֆերմոյին նշանակեց, որպես «Extra Woman of the Bedchamber»: Մայր թագուհին, լինելով այրի, նախապատվությունը տվեց այրուն իր տնային տնտեսության մեջ, և չորս տարի անց Լեդի Ֆերմոյին տվեց «Woman of the Bedchamber» կոչումը, այդ պաշտոնը նա զբաղեցրեց հաջորդ 33 տարիներին[5]:

Լեդի Ֆերմոյը հավատարիմ հավատացյալ էր սուրբ ամուսնության մեջ: 1969 թվականին նրա դուստր Ֆրանսիսը և Ջոն Սպենսերը վիսկունթ Ալթորպը բաժանվցին այն բանից հետո, երբ Ֆրենսիսը ամուսնուց հեռացավ Փիթեր Շանդ Քիդի համար: Լեդի Ֆերմոյը ցուցմունք տվեց իր դստեր դեմ, ինչը Վիսկունթ Ալթորպին թույլ տվեց պահպանել Դիանայի խնամակալությունը:

Մայր Թագուհին և Լեդի Ֆերմոյը դարձան դաստիարակներ, և շատերի կողմից ենթադրվում էր, որ երկու կանայք նախագծել են իրենց թոռների՝ Ուելսի արքայազնի և Լեդի Դիանա Սպենսերի միջև հանդիպումը: Սակայն, երբ այդ մասին հարցրել են, Լեդի Ֆերմոյը նշել է. «Դուք կարող եք դա ասել եթե ցանկանում եք, բայց դա պարզապես ճիշտ չէ»[6]: Նրան ասում էին նաև, որ իր թոռնուհուն խորհուրդ են տվել դեմ լինել ամուսնությանը՝ ասելով. «Հարգելիս, դուք պետք է հասկանաք, որ նրանց հումորի զգացումը և նրանց ապրելակերպը տարբեր են, և ես չեմ կարծում, որ դա ձեզ կսազի[7]»:

Լեդի Ֆերմոյը մահացել է 1993[8] թվականի հուլիսի 6-ին, Լոնդոնի Էյթոն հրապարակում գտնվող 36 տանը, 84 տարեկան[9] հասակում: Լուրեր էր տարածվել, որ նա մահվան ժամանակ լավ հարաբերությունների մեջ չի եղել Դիանայի հետ։

Նախահայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Ֆերմոյի տատը՝ Քիթի Ֆորբսը, Շոտլանդացի Թեոդոր Ֆորբսի և հնդկահայ Էլիզա Քյարքի դուստրն էր: Ելիզայի հայրը՝ Հակոբ Գևորգ կամ Գևորգեան՝ հայ էր. նրա հնդկացի մայրը հավանաբար մահմեդական էր[10][11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Williamson, D The Ancestry of Lady Diana Spencer In: Genealogist’s Magazine, 1981; vol. 20 (no. 6) pp. 192–199 and vol. 20 (no. 8) pp. 281–282
  2. The Times (London), Thursday, 8 July 1993; p. 4 col. D and p. 19 col. A
  3. Vickers, Hugo (2006). Elizabeth: The Queen Mother. Arrow Books/Random House. էջ 337. ISBN 978-0-09-947662-7.
  4. History of the King's Lynn Festival Արխիվացված 18 Մայիս 2011 Wayback Machine
  5. Mosley, C (ed.) Burke's Peerage, Baronetage and Knightage, 107th edition (Burke's Peerage and Gentry LLC, 2004) vol. I p. 1414
  6. The Associated Press, 7 July 1993
  7. Morton, Andrew, Diana: Her True Story (BCA, 1992) p. 55
  8. Who's Who, 1980 (Adam and Charles Black, London) p. 837
  9. «The Dowager Lady Fermoy; Diana's Grandmother, 84». The New York Times. 8 July 1993. Վերցված է 9 June 2013-ին.
  10. «On the elusive trail of Eliza Kewark». The Telegraph (Calcutta). 21 June 2013. Վերցված է 20 Jan 2014-ին.
  11. Mario Ledwith (14 June 2013). «William's Indian ancestry: DNA tests show future monarch has clear genetic line to the country from his mother's side». Daily Mail. Վերցված է 21 July 2013-ին.