Jump to content

Մասնակից:Tamara Nazaryan/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tamara Nazaryan/Ավազարկղ1
Ծնվել է1850 թվականի Հոկտեմբերի 3-ին
ԾննդավայրԿալկաթա, Բենգալա, Հնդկաստան
Մահացել է1913 թվականի ապրիլի 17 (62 տարեկան)
Մահվան վայրԲանգալոր, Միսոր, Հնդկաստան
ԱզգությունՀայ
Աշխատանքվաճառական

Պարոն Աբգար Ալեքսանդր Աբգար KCSI (ծնվել է 1850 թվականի հոկտեմբերի 3-ին - մահացել է 1913 թվականի ապրիլի 17-ին) հարուստ հայ գործարար էր Հնդկաստանի Կալկաթա քաղաքում (այժմ՝ Կոլկաթա): Նրա ընտանիքը հարստացել է Չինաստանում ափիոնի առևտրից: Նա Բենգալի առևտրաարդյունաբերական պալատի նախագահն էր, նստում էր կայսերական օրենսդրական խորհրդում և 1903 թվականին ասպեռի կոչում է ստացել: Նա ձիարշավարան ուներ և մի քանի տարի շարունակ եղել է հնդկական ձիարշավորդների առաջատարը:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1869-ին harrow 11-րդը կրիկետ էտոնի դեմ խաղի ժամանակ: ա. ափարը աջից երկրորդն է:

Աբգար Ալեքսանդր Աբգար-ը հայկական ծագման էր՝ մի ընտանիքից, որը XIX դարի սկզբին հաստատվեց Բենգալում: Նրա ընտանիքին էր պատկանում Apcar and Company-ին, որը ղեկավարում էր շոգենավի գիծը՝ Կալկաթայի և Չինաստանի պայմանագրային նավահանգիստների միջև առևտուր կազմակերպելով, և իր բախտը բերեց չինական ափիոնի առևտրում[1]։

Նա վաճառական Աբգար Արաթուն Աբգար-ի երկրորդ որդին էր, որի շոգենավերի Աբգար գիծը առևտուր էր անում Բուրմայի, Սթրեյթս Սեթլմենթսի և Հեռավոր Արևելքի հետ[2]:

Աբգար Ալեքսանդր Աբգար-ը ծնվել է 1850 թվականին Կալկաթայում: Նա կրթություն է ստացել Հարրո քաղաքում, որտեղ նա եղել է լորդ Կուրզոնի հասակակիցը[3][1]: 1868 թվականի մայիսից մինչև 1869 թվականի հուլիս, նա իր դպրոցի համար կրիկետ XI տարբեր խաղերում խաղացել է՝ ներառյալ հանդիպումները Էթոն քոլեջի, Մերիլեբոն Կրիկետ ակումբի և Այ Զինգարի հետ[4]:

Նրա խաղը բացառիկ չէր[5]: Կալկաթա վերադառնալուց հետո նա ճանաչվեց, որպես ուժեղ ռակետկա և հիանալի կրիկետ խաղացող[1]: Նա և ուժեղ հարվածող էր և հրաշալի պաշտպան[2]:

Գործարար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Աբգարի հայրը՝ մահացել է 1863 թվականի մայիսի 16-ին, 85 տարեկան հասակում: Ալեքսանդրը երեք ավագ եղբայրների՝ Ապկարայի, Սեթի և Թոմասի մահից հետո դարձավ ընտանեկան ձեռնարկության ղեկավար[6]:

Աբգարը շարունակեց ընտանեկան առևտրի բիզնեսը՝ ապրելով իրենց տանը՝ Ռասելի փողոցում, որտեղ նա շատ մարդկանց էր հյուրընկալում[2]:

Շենքը գտնվում է Ռասել 11 հասցեում[7]: Երկար տարիներ Ապկարը Կալկաթայում Սիամի հյուպատոսն էր: 1903 թվականին նա Բենգալի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահն էր, իսկ 1904 թվականից մինչև 1907 թվականը՝ նախագահը:

1900 թվականից մինչև 1909 թվականներին նա ներկայացնում էր Առևտրի պալատը՝ Փոխկենտրոնական օրենսդրական խորհրդում, Բենգալի օրենսդիր խորհրդում և նավահանգստում: 1903 թվականին նրան նշանակեցին Հնդկաստանի աստղ, իսկ այդ տարի ավելի ուշ Դելիում գտնվող «Royal Durbar»-ում ասպետ է կոչվել [1]:

Ձիասպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոյալ Կալկաթա» ակումբի տրիբունան 1910 թվականին

Աբգարին էր պատկանում Ավստրալի ձիաբուծարանների ֆերման՝ ներկայացնելով արագավազ ձիեր: Նա ամռանը իր ձիերը պահում էր Բանգալոր քաղաքում, որտեղ համեմատաբար զով էր, և կյանքի հետագա տարիները, շոգ եղանակի մեծ մասը անցկացնում էր այնտեղ[1]:

Որոշ ժամանակ նա «Calcutta Turf Club»-ի նախագահն էր: Դրանից հետո նա պատվավոր կառավարիչ էր: Նա մեծ դեր խաղաց ակումբի մրցադաշտում նոր տրիբունաներ ունենալու հարցում՝ մոդելավորած «Longchamp Racecourse»-ի տրիբունայում[1]: Տրիբունաները կառուցվել են 1905 թվականից 1907 թվականները, և դռները բացվեցին հանրության առջև[8]:

Աբգարը մրցում էր, որպես «Malcolm Peter Gaspar»-ի խաղընկեր, որը նույնպես հայկական ծագման էր: Նրանք «Lord William Beresford» մեծ մրցակիցներն էին, որոնք խստորեն հավատում էին անգլիական ձիերի կարևորությանը: Հետագա տարիներին նա իր ձիերը վարգեց Պոնայում, Բոմբայում և Բանգալորում: Բերեսֆորդի թոշակի անցնելուց հետո Աբգարը առաջատար ձի հեծնողն էր Հնդկաստանում: Նրա Մեծ Սքոթը երեք անգամ նվաճեց «Viceroy»-ի գավաթը, ինչպես և իր «Mayfowl»-ը[2]:

Աբգարը մահացավ Բանգալորում 1913 թվականի ապրիլի 17-ին, 62 տարեկան հասակում: Նա ամուսնացած չէր և նրան հաջորդեց բժիշկ զարմիկը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Late Sir A. A. Apcar». The Straits Times: 9. 30 April 1913. Վերցված է 2013-11-03-ին.
  • Morris, Jan (2005). Stones of Empire: The Buildings of the Raj. Oxford University Press. ISBN 978-0-19-280596-6. Վերցված է 2013-11-03-ին. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • «Obituary Sir A.A. Apcar». The Times. 1913. Վերցված է 2013-11-03-ին.
  • «Other Matches Played by Alexander Apcar». Cricket Archive. Վերցված է 2013-11-04-ին.
  • «Philathletic Intelligence: Cricket». The Harrovian. Harrow School. 1870. էջ 11. Վերցված է 2013-11-04-ին.
  • «Royal Calcutta Turf Club». indiarace.com. Վերցված է 2013-11-02-ին.
  • Seth, Mesrovb Jacob (1937). Armenians in India, from the Earliest Times to the Present Day: A Work of Original Research. Asian Educational Services. ISBN 978-81-206-0812-2. Վերցված է 2013-11-03-ին. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Seth, Mesrovb J. (2004-01-01). History of the Armenians in India. Gorgias Press LLC. ISBN 978-1-59333-049-1. Վերցված է 2013-11-04-ին. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)