Մասնակից:Syunetsi/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիճքի ջրվեժները[1][խմբագրել | խմբագրել կոդը]


Լիճք գյուղը

Լիճքի ջրվեժները գտնվում են Մեղրի համայնքի Լիճք գյուղի տարածքում: Գյուղը հայտնի է ոչ միայն իր ջրվեժներով, այլ նաև գյուղի՝ 1658թ․-ին կառուցված վանքով, 17-րդ դարում կառուցված Զվարավանքով, 16-20րդ դարերի գերեզմանոցով, եւ գյուղի բարձրադիր վայրում գտնվող 3 լճերով, որոնց անունից էլ գյուղը կոչել են Լիճք՝ լճեր։ Գյուղը ջրվեժների, անտառների և լճերի շնորհիվ Հայաստանում զբոսաշրջային նոր ուղղություն է և յուրաքանչյուր տարի ընդունում է էլ ավելի շատ այցելուներ։

Լիճքի ջրվեժները գտնվում են գյուղի տարածքով հոսող երկու գետերի՝ Զվարագետի (Զվարի ջրվեժներ) և Մեղրի գետի վրա:

Զվարի ջրվեժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճքի 4-րդ ջրվեժը

Լիճքի ջրվեժներից չորսը գտնվում են գյուղից դեպի հարավ-արևմուտք 2 կմ հեռավորության վրա՝ Զվար գյուղատեղիի միջով հոսող Զվարագետի (Այրիջուր) վրա։ Զվար անունը պարսկերեն ծագում ունի: Լիճք գյուղի բնակիչները 17-րդ դարում Պարսկաստանի Մուժումբար գյուղից տեղափոխվելով այժմյան Լիճք գյուղի տարածք, ջրվեժների գտնվելու վայրն այնքան են հավանել, որ այն կոչել են Զիվար, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է զարդ, (պարսկերեն՝ զիվար-զարդ)։

Ջրվեժներն առանձնանում են իրենց ինքնատիպությամբ և շրջապատող կուսական բնությամբ։ Գտնվում են իրարից 50-100մ հեռավորության վրա, որոնք իրար հետ կապվում են գեղեցիկ արահետներով։

Ջրվեժների եզակի են նաև նրանով, որ ջրվեժներից բարձր որևէ բնակավայր չկա և գետով հոսող ջուրն այնքան մաքուր է, որ կարող եք և լողալ և իհարկե խմել այն։ Բոլոր ջրվեժների տակ գոյացել են բնական լողավազաններ, որոնք տեղացիների ու զբոսաշրջիկների լողալու սիրելի վայրն են։ Իսկ սուր զգացողությունների սիրահարները կարող են սահել երրորդ ջրվեժի վրայով։ Ջրվեժներ այցելության, այնտեղ լողալու լավագույն սեզոնը հունիսից սեպտեմբեր ընկած ամիսներն են:


Մեղրի գետի ջրվեժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժ Մեղրի գետի վրա

Ջրվեժների մյուս խումբը գտնվում է գյուղի միջով հոսող Մեղրի գետի վրա։ Դրանց թվին են պատկանում «Ջրվեժների կասկադը», երկու տասնյակի հասնող ջրվեժները, և «Սրտերի ջրվեժը:

Այս ջրվեժները սկսվում են ջրվեժների կասկադից և ձգվում դեպի վեր, մինչև անտառի ավարտը։


Ջրվեժների կասկադը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճքի ջրվեժների կասկադը

Ջրվեժների կասկադը գտնվում է գյուղից գետի հունով երկու կմ դեպի հյուսի։ Այն իրենից ներկայացնում է կիրճի մեջ իրար վրա թափվող գեղեցիկ ջրվեժների համալիր: Կիրճի վերեւից աներեւակայելի տեսարան է բացվում դեպի կասկադ։


Սրտերի ջրվեժը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտերի ջրվեժը Լիճքում

Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով Այն Լիճքի ջրվեժներից խոշորագույնն է, և հիրավի կարող է հավակնել Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժը կոչվելու տիտղոսին։

  1. «Լիճքի ջրվեժները». 2019-12-18. Վերցված է 2020-01-12-ին.