Մասնակից:Sergey Chobanyan/Ավազարկղ Դ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergey Chobanyan/Ավազարկղ Դ
Ընդհանուր տեղեկություններ
Օդանավ

Շաբաթ՝ 1989 թվականի հոկտեմբերի 21-ի առավոտյան Տեգուսիգալպայի մերձակայքում աղետի ենթարկվեց TAN-SAHSA ընկերության Բոինգ 727-224 օդանավը, ինչի հետևանքով զոհվել է 131 մարդ: Կենտրոնական Ամերիկայի խոշորագույն ավիավթարը:

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

N88705 (գործարանային — 19514, սերիական — 597) համարի ինքնաթիռը թողարկվել էր 1968 թվականին, իր առաջին թռիջքն իրականացրել է հունիսի 21 -ին և հուլիսի 1 -ին

հանձնվել հարավամերիկյան Continental Airlines ընկերությանը: 1980 թվականի երկրորդ կեսին տրվել է վարձակալության հոնդուրասյան SAHSA ընկերությանը[1]:

Աղետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավն իրականացնում էր Սան Խոսե-Տեգուսիգալպա 414 չվերթը՝ Մանագուայում միջանկյալ վայրէջքով: Մինչ վերջնական կանգառին մոտենալը թռիչքն ընթանում էր առանց թերությունների: Օդանավում գտնվում էր անձնակազմի 8 անդամ, ներառյալ՝ հրամանատար Ռաուլ Արգետան (իսպ.՝ Raúl Argueta) և երկրորդ օդաչու Ռենիերո Կանալեսը (իսպ.՝ Reiniero Canales), ինչպես նաև 138 ուղևոր: Հայտնի է, որ նրանց թվում է եղել ԱՄՆ-ի 15 քաղաքացի[2][3]:

Կապ հաստատելով մոտեցման կարգավորիչի հետ, անձնակազմը հրահանգ ստացավ, որ վայրէջքը պետք է իրականացվի 01 թռիչքուղու վրա: Տեգուսիգալպա քաղաքի Տոնկոնտին օդանավակայանը շրջապատված է լեռներով և վայրէջքի մոտեցումը ներառումն իր մեջ երեք փուլային իջեցումներ՝ սկսած 7500 ոտնաչափ (2286 մետր) բարձրությունից: Ընդ որում, ըստ ականատեսների՝ եղանակային պայմանները բարդ էին: Սակայն գտնվելով օդանավակայանից 11 մղոն (20,1 կիլոմետր) հեռավորության վրա՝ 7600 ոտնաչափ (2316 մետր) բարձրության վրա անձնակազմը սկսեց օդանավակայանի ուղղությամբ անընդհատ իջնել, սահմանված հետագծից ցածր իջնելով: Թռիչքուղու ճակատից 4,8 մղոն (8,9 կիլոմետր) հեռավորության և ծովի մակարդակից 4800 ոտնաչափ (1463 մետր) բարձրության վրա Բոինգը վայրէջքային փոխդասավորության մեջ բախվեց մոտավորապես 5600 ոտնաչափ (1707 մետր) բարձրությամբ Սերրո- դե-Հուլա (Cerro de Hula) լեռանը: Հարվածից ինքնաթիռը բաժանվեց երեք մասի և այրվեց[1][2]:

Աղետի ժամանակ կենդանի մնացին երկու օդաչու, 2 բորտուղեկցորդուհի և 11 ուղևոր: Նրանք հիմնականում նստած էին առջևի մասում, որը հարվածից ամենաքիչն էր տուժել: Մնացած 131-ը (անձնակազմի 4 անդամ և 127 ուղևոր) զոհվեցին: 2013 թվականին սա Հոնդուրասի տարածքում և ամբողջ Կենտրոնական Ամերիկայում ամենախոշոր ավիավթարն էր[1][2][4]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնդուրասում և Նիկարագուայում հայտարարվեց ազգային սուգ[3]։

Օդաչուներ Ռաուլ Արգետան և Ռենիերո Կանալեսին ենթարկվեցին քրեական պատասխանատվության, սակայն, ըստ ունեցած տեղեկությունների, գործընթացն այդպես էլ չի ավարտվել: Հինգ ամիս անց՝ 1990 թվականի մարտի 21-ին վայրէջք կատարելիս այդ նույն Սերրո- դե- Հուլա լեռանհը բախվեց Sahsa Carga ընկերության L-188CF Electra բեռնատար օդանավը, որի արդյունքում զոհվեցին անձնակազմի երեք անդամներն էլ[5]: Անվտանգության այդպիսի ցածր ցուցանիշները հանգեցրին նրան, որ ավիաընկերությունը սկսեց ֆինանսական դժվարություններ ունենալ և 1990- ականների սկզբին փակվեց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Aircraft accident Boeing 727-224 N88705 Tegucigalpa-Toncontin Airport (TGU)» (անգլերեն). Aviation Safety Network. Վերցված է 2013-11-11-ին.
  2. 2,0 2,1 2,2 RICHARD HERZFELDER (1989-10-22). «HONDURAN AIR CRASH SURVIVORS DESCRIBE SCENES OF HORROR» (անգլերեն). Associated Press. Վերցված է 2013-11-11-ին.
  3. 3,0 3,1 «Plane Crashes in Honduras, Killing at Least 131» (անգլերեն). The New York Times. 1989-10-22. Արխիվացված է օրիգինալից 2011-02-18-ին. Վերցված է 2013-11-11-ին.
  4. «Honduran 727 Hits Mountain; at Least 131 Die» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2013-11-11-ին.
  5. «Aircraft accident Lockheed L-188CF Electra HR-TNL Las Mesitas» (անգլերեն). Aviation Safety Network. Վերցված է 2013-11-11-ին.