Jump to content

Մասնակից:Satenik Muradyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, հասարակական արտադրություն, որի արդյունքները փոխանակվում են որպես ապրանք։ «Ապրանքային արտադրություն ասելով հասկացվում է հասարակական տնտեսության այնպիսի կազմակերպություն, երբ պրոդուկտներն արտադրում են առանձին, անջատ-անջատ արտադրողները, ըստ որում յուրաքանչյուրը մասնագիտանում է մեկ որևէ պրոդուկտ մշակելու մեջ, այնպես որ հասարակական պահանջմունքները բավարարելու համար անհրաժեշտ է պրոդուկտների առուծախ (որոնք դրա հետևանքով ապրանք են դառնում) շուկայում» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 1, էջ 99)։ Ա. ա. անցել է զարգացման պարզ ապրանքային, կապիտալիստական և սոցիալիստական փայերը։ Պարզ Ա. ա. գոյություն է ունեցել ստրկատիրական, և ֆեոդալական արտադրաեդանակներում, սակայն տիրապետող չի եղել։ Այն հիմնված է եղել արտադրության միջոցների մասնավոր սեփականության և ապրանքարտադրողի անձնական աշխատանքի վրա։ Կապիտալիստական արտադրությունը Ա. ա-յան բարձրագույն ձևն է, որը կրում է համընդհանուր բնույթ, ապրանք է դառնում նաև աշխատուժը։ Ի տարբերություն պարզ Ա. ա-յան, կապիտալիստական արտադրությունը հիմնվում է արտաղրության միջոցներից զուրկ վարձու բանվորների աշխատանքի վրա։ Սոցիալիստական Ա. ա-յան հիմքում ընկած է արտադրամիջոցների հանրային սեփականությունը։ Աշխատուժը դադարում է ապրանք լինելուց, բայց Ա. ա-յան անհրաժեշտությունը պայմանավորվում է արտադրության հանրայնացմամբ և աշխատանքի արդյունքների բաշխման սոցիալիստական բովանդակությամբ։ Ապրանքադրամականtհարաբերությունները տնտեսական կապի ձև են պետական ձեռնարկությունների, պետական ձեռնարկությունների ու կոլտնտեսությունների, ինչպես և տարբեր կոլտնտեսությունների միջև, որովհետև սրանցից յուրաքանչյուրը արտադրամիջոցների տարբեր սեփականատեր է։ Բաշխման սոցիալիստական սկզբունքը հնարավոր է իրականացնել միայն ապրանքադրամական հարաբերությունների միջոցով։ Ա. ա. Հայկական լեռնաշխարհում պատմականորեն ծագել է առնվազն մ. թ. ա. երկրորդ հազարամյակում, երբ արհեստներն անջատվեցին երկրագործությունից։ Դրան հետևել է համայնքի անդամների ունեցվածքային տարբերությունների խորացումը, ապա՝ մասնավոր սեփականության առաջացումը։ Այդ շրջանում արժեձևերի զարգացումը հասցրել է փողային ձևին։ Պարզ Ա. ա. Հայաստանում բավականին զարգացավ Արտաշեսյան ստրկատիրական պետության շրջանում։ X—XI դդ., Բագրատունիների օրոք, ինչպես նաև Կիլիկիայի հայկական պետությունում (XII — XIII դդ.), երբ բազարները զարգացան՝ դառնալով արհեստի ու առևտրի կենտրոններ, Ա. ա. ընդունեց ավելի մեծ չափեր։ Միջնադարյան Հայաստանում Ա. ա.ն առևտուրը ծավալվելու պայմաններում առաջացել է առևտուրը և դրամաշրջանառությունը կարգավորելու անհրաժեշտություն։ Ա. ա-յան զարգացման համար Հայաստանում համեմատաբար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին սկսած XIX դ. երկրորդ քառորդից, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո։ Սակայն ցարիզմի քաղաքականությունը զգալիորեն կաշկանդում էր կապիտալիստական արդյունաբերության զարգացումը և, հետևաբար, պարզ Ա. ա. կապիտալիստական Ա. ա-յան վերածվելու պրոցեսը ամբողջ երկրռւմ և հատկապես՝ ծայրամասերում։ Տնտեսապես քայքայվող հայ գյուղացին իր աշխատուժը հայրենի երկրում վաճառելու սահմանափակ հնարավորություններ ուներ։ Դրանով է բացատրվում Հայաստանից աշխատուժի հոսքը դեպի Բաքու, Թիֆլիս, ռուսական արդյունաբերական կենտրոնները։ Սոցիալիստական արտադրաեղանակի առաջացմամբ Հայաստանում կապիտալիստական Ա. ա. իր տեղը զիջեց սոցիափստական Ա. ա-յանը։ Հ. Թումանյան