Jump to content

Մասնակից:NikolDuman/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

/'''Մուրադ Տելեմակի Մուրադյան


Մուրադ Տելեմակի Մուրադյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադ Տելեմակի Մուրադյանը ծնվել է 1993թ. մայիսի 12-ին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Զոհվել է 1996 թ. մարտի 10-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, Տավուշի սահմանամերձ շրջանում: Բժիշկ-ազատամարտիկ: «Նիկոլ Դուման» ջոկատի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադ Մուրադյանը ծնվել է Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում՝ Կիրովականում: Իր երեք քույրերի հետ մեծացել է՝ շրջապատված սիրով, ուշադրությամբ: Ծնողները իրենք էլ չեն հիշում, թե Մուրադի խաղալիքների կողքին երբ հայտնվեցին գրքերը, ու թե երբ մի սիրելի զբաղմունքը փոխվեց մյուսով ու կլանեց նրան: Գրքերը դարձան նրա կյանքի մշտական ուղեկիցը: 1970-1980 թթ. սովորել և ավարտել է Կիրովականի Ծովակալ Իսակովի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցը: Դպրոցում լավ էր սովորում, աչքի էր ընկնում ոչ միայն ուսումնատենչ բնավորությամբ, այլև արդարամտությամբ, համարձակությամբ, նրա համար խորթ ու անընդունելի էր վախկոտությունը, և երբեք իր ինքնապաշտպանությունը ծնողների կողքին չէր փնտրում, եթե անգամ համոզված լիներ, որ կտուժեր, միևնույնն է, փորձում էր ինքնուրույն լուծել իր խնդիրները: Հետագայում էլ կյանքը չփոխեց նրան, և մինչև իր կյանքի վերջ մնաց այնպիսին, ինչպիսին եղել էր՝ ազնիվ, արդարամիտ, բարեհոգի, համարձակ ու հավասարակշռված:

Դպրոցական տարիներից Մուրադը զբաղվում էր ըմբշամարտով, սովորում էր նվագել երաժշտական տարբեր գործիքներով, իսկ ազատ ժամանակի մեծ մասը հիմնականում տրամադրում էր հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությանը: Տեղեկություններ, նկարներ էր հավաքում Եղեռնի, Հայ դատի, բոլոր ժամանակների ազգային-ազատագրական շարժումների վերաբերյալ, ալբոմներ կազմում: Շատերը մտածում էին, որ Մուրադը պատմաբան կդառնա: Բայց նա, դեռևս 5-րդ դասարանի աշակերտ, ընտրեց իր ապագա մասնագիտությունը, իսկ որոշիչ դարձավ «Կենսաբանություն» առարկան, որը օրեցօր ավելի ու ավելի էր մեծացնում նրա հետաքրքությունը, այն աստիճան, որ նա սկսեց միջատների ու գորտերի վրա ուսումնասիրություններ, փորձարկումներ կատարել: Մյուս կողմից, դեռևս մանկության տարիներին նրան հրապուրում և հետաքրքրում էին զենքերը, զինվորական ծառայությունը, և նա երազում էր համատեղել՝ դառնալ և՛ զինվորական, և՛ բժիշկ:

Դպրոցն ավարտելուց հետո նա որոշեց մեկնել Լենինգրադ, ընդունվել ռազմաբժշկական ակադեմիա, իրականություն դարձնել իր նվիրական երազանքը, բայց ի վերջո տեղի տալով ծնողների թախանձանքին՝ Մուրադը հրաժարվեց Լենինգրադ մեկնելու իր որոշումից: 1982-1984 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո վերադարձավ և սկսեց պատրաստվել ինստիտուտի ընդունելության քննություններին: 1987թ. ընդունվեց Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետ:

1988-ից բժշկական ինստիտուտի՝ Արցախյան շարժման նախաձեռնող խմբի անդամ էր: 1990 թ. կազմակերպել և մի քանի ակտիվիստների հետ ստեղծել է բուժակ-հրաձիգների պատրաստման և մարտական ջոկատների համալրման խմբեր, ապա «Հայկազուններ» մասնաճյուղը: 1991թ. անդամագրվել է «Նիկոլ Դուման» երկրապահ կամավորական ջոկատին, որի կազմում մինչև հրադադարը մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին:

1996թ. ծառայության է անցել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչությունում որպես վարչության պետի տեղակալ:

Զոհվել է 1996 թ. մարտի 10-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, Տավուշի սահմանամերձ շրջանում: Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:


Սեպտեմբերի 8-ին Երևանի պետական բժշկական համալսարանում բացվել է բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անվան լսարանը։

ՀՀ Լոռու մարզի Ջիլիզայի միջնակարգ դպրոցը անվանվեց Մուրադ Մուրադյանի անունով:


[1]


  1. «Եթե Մուրադը կողքիս է, ինձ ոչինչ չի պատահի». amda.am (ամհարերեն). 2015-06-11. Վերցված է 2020-06-30-ին.