Մասնակից:Milen Hakobyan/Ավազարկղ
Մատիաս Կլաուդիոս[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատիաս Կլաուդիոս (1740թ. օգոստոսի 15 – 1815թ. հունվարի 21) գերմանացի բանաստեղծ և լրագրող՝ հայտնի Ասմուս գրական կեղծանվամբ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլաուդիոսը ծնվել է Գերմանիայի Ռենֆելդ քաղաքում: Սովորելէ Ջենայում: Կյանքի մեծ մասն անցկացրել է Ուանդսբեկ քաղաքում, որտեղ էլ վաստակել է իր գրական համբավը՝ աշխատելով Der Wandsbecker Bote ամսագրում՝ որպես խմբագիր: Ամսագրում նա հրատարակում էր իր արձակ շարադրանքները և բանաստեղծությունները: Կլաուդիոսի աշխատանքները գրված էին պարզ և գրական գերմաներենով: Նրա ստեղծագործությունները տարբերվում էին գրելաոճով. մի մասը կատակերգություններ էին, մյուսները՝ ողբերգական և թախծալի երկեր: Կյանքի հետագա տարիներին Կլաուդիոսը, գուցե Կլոպշտոքի հետ շփվելու արդյունքում, դարձավ ծայրահեղ պիետիստիկ, և նրա ծանր բնավորությունը սկսեց բացահայտ երևալ: 1814թ. նա տեղափոխվեց Համբուրգ՝ իր փեսայի՝ Ֆրիդրիխ Քրիստոֆ Պերթեսի մոտ, որտեղ էլ նա մահացավ 1815թ. հունվարի 21-ին:
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատիաս Կլաուդիոսի պոեմը շատ հայտնի է, և Ֆրանց Շուբերտն այն օգտագործել է իր հեղինակավոր երգի համար, որը 1824թ. դարձավ համանուն քառյակը:
Կլաուդիոսի ժողովածուները լույս են տեսել Ասմուս խորագրի տակ: Նրա կենսագրությունը գրվել է Վիլհելմ Հերբստի կողմից:
Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Abendlied " (Երեկոյան երգ)
- "Christiane"
- "Die Liebe" (Սեր)
- "Der Tod" (Մահ)
- "Täglich zu singen" (Ամեն օր երգել)
- "Kriegslied" (Երգ պատերազմի)
- "Der Frühling. Am ersten Maimorgen" (Գարուն. Մայիսյան առաջին առավոտ)
- "Der Tod und das Mädchen" (Մահը և ծեր կինը)